JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը փնտրում է Տեղեկատվական Ցանցերի և Active Directory-ի Ադմինիստրատոր, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, ռուսերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
RESPONSIBILITIES
: 
- Կարգաբերել և սպասարկել ցանցային և անվտանգության սարքավորումները;
- Ապահովել Բանկի տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքը;
- Բանկի աշխատակիցներին տրամադրել համապատասխան իրավասություններ Բանկի ներքին ցանց մուտք գործելու և տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու համար;
- Իրականացնել Բանկի սերվերների օպերացիոն համակարգերի և ծրագրերի թարմացումներ;
- Կարգաբերել Բանկի ՏՏ ենթակառուցվածքը և նրա առանձին մասերը;
- Պարբերաբար ստուգել Բանկի սերվերների և կոմունիկացիոն սարքավորումների աշխատունակությունը;
- Պատահարները պարբերական գրանցել, դասակարգել, կանոնավոր ստուգել, թեստավորել և լուծել;
- Սպասարկող արտաքին կազմակերպություններից ծառայությունների մասին խորհրդատվություն ստանալ;
- Անհրաժեշտության դեպքում գործունեության արդյունքների մասին հաշվետվություններ կազմել:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Linux-ի գերազանց իմացություն՝ այդ թվում անվտանգության ապահովում և կառավարում, ինչպես նաև CentOS և Ubuntu Server ծրագրերի հետ աշխատելու ադմինիստրատիվ փորձ;
- Kubernetes-ի գերազանց իմացություն (Kubernetes-ի ենթակառուցվածքների տեղակայում, պատահարների գրանցում, դասակարգում և լուծում);
- Docker-ի գերազանց իմացություն;
- Active Directory, Group Policy, DNS, DHCP-ի առաջադեմ իմացություն;
- Ցանցային տեխնոլոգիաների գերազանց իմացություն, այդ թվում VLANs, VPNs, ցանցային կոմուտատորների, երթուղիչների (router) և հրեպատերի (firewall) կարգաբերում (CISCO);
- Ռուսերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am-ի միջոցով կամ ներկայացնել ինքնակենսագրություն (CV) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
cv@evocabank.am , վերնագրում նշելով «Տեղեկատվական Ցանցերի և Active Directory-ի Ադմինիստրատոր»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ, այդ թվում առողջության ապահովագրություն, Էվոկաբանկի ծառայությունների արտոնյալ պայմաններ, բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ, թրեյնինգներ և կարիերայի աճ, անգլերենի ուսուցում: