TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«Շին-1» շինարարական ընկերությունը փնտրում է կիրթ, խելացի և հետևողական թեկնածու տնօրենի (սեփականատիրոջ) անձնական վարորդ/ օգնականի հաստիքի համար: Աշխատանքային գրաֆիկը անկանոն է: Կազմակերպությունը տրամադրում է մեքենա և մեքենայի վառելանյութ, սակայն անձնական մեքենայի առկայությունը նույնպես պարտադիր է:
RESPONSIBILITIES: 
- Մեքենան պահպանել կանոնավոր վիճակում` մաքուր, տեխնիկապես պատրաստ շահագործման համար;
- Անհրաժեշտ պահեստամասերը պատվիրել/ գնել;
- Պատրաստել վառելանյութի ծախսի զեկուցագրեր;
- Անհրաժեշտության դեպքում աջակցել ապրանքների գնման, տեղափոխման և պահեստավորման գործում;
- Դիմավորել և ճանապարհել (օդանավակայանից) տնօրենին, աշխատակիցներին և հյուրերին;
- Կատարել գործուղումներ ՀՀ տարածքում գիշերակացով;
- Պահպանել փոխադրամիջոցների փաստաթղթերը և պատրաստել ամսական զեկույցներ;
- Պահպանել երթևեկության կանոնները;
- Ապահովել մեքենայի տեխնիկական անվտանգությունը;
- Կատարել տնօրենի կամ անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ՝ միջազգային կազմակերպություններում, պետական կառույցներում, դեսպանատներում՝ որպես ղեկավարի անձնական վարորդ;
- Մեքենավարման հմտություններ;
- Վարորդական իրավունք և մեքենայի առկայություն, մեքենա վարելու փորձ;
- Մեքենաների և դրանց տեխնիկական սպասարկման տարրերի լավ իմացություն;
- ՀՀ ճանապարհային երթևեկության օրենքների գերազանց իմացություն;
- Ռուսերենի գերազանց տիրապետում (բանավոր և գրավոր հաղորդակցվելու ունակություն);
- Կիրթ, լուրջ, բանիմաց, խելացի, հետևողական և պատասխանատու անձ;
- Ներկայացուցչական արտաքին;
- Հաղորդակցման գերազանց ունակություններ; միջանձնյա հարաբերություններ հաստատելու և պահպանելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն:
APPLICATION PROCEDURES: 
Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը լուսանկարով **.******@*****.*** էլ.հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անձնական Վարորդ/ Օգնական»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Աշխատավարձը՝ կախված փորձից և հմտություններից:
ADDITIONAL NOTES: 
Ցանկալի է որ դիմորդը լինի Արգավանդի, 3-րդ Մասի, ՀԱԹ-ի կամ Գեղանիստի բնակիչ: