TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
«Արմենիա Վայն» գործարանը փնտրում է Գլխավոր տնօրեն, որը պատասխանատու կլինի բարձր որակի բիզնես ռազմավարությունների և ծրագրերի մշակման և դրանք ընկերության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներին համապատասխանեցնելու համար, կառաջնորդի և կմոտիվացնի ենթակա աշխատակիցներին՝ խրախուսելով նրանց ներգրավվածությունը, կստեղծի բարձր արդյունավետությամբ աշխատող ղեկավարների թիմ, կվերահսկի ընկերության բոլոր բիզնես գործընթացները՝ ապահովելով ընկերության ռազմավարությամբ սահմանված արդյունքները: Գլխավոր տնօրենը պետք է լինի խելամիտ կառավարիչ և ոգեշնչող առաջնորդ: Նա պետք է ունենա գործարար միտք և կարողանա տարբեր իրավիճակներում տեսնել «ամբողջական պատկերը»: Նա պետք է ձեռնարկի քայլեր ընկերության դրամական միջոցների հոսքի ավելացման ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հեռանկարում պահելով մարդկային գործոնը: Աշխատանքի նպատակն է նպաստել ընկերության զարգացմանը և ուղղորդել՝ երկարաժամկետ հաջողության հասնելու համար:
RESPONSIBILITIES
: 
- Մշակել բարձր որակի բիզնես ռազմավարություններ և ծրագրեր՝ ապահովելով դրանց համապատասխանությունը կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներին;
- Վերահսկել բոլոր գործողությունները և բիզնես գործունեությունը՝ ապահովելով ցանկալի արդյունքներ և դրանց համապատասխանությանը ընդհանուր ռազմավարությանը և առաքելությանը;
- Կայացնել ճիշտ ներդրումային որոշումներ բիզնեսի առաջխաղացման և շահույթի ավելացման նպատակով;
- Վերահսկել կազմակերպության ֆինանսատնտեսական գործառույթները;
- Ապահովել համապատասխանություն իրավական ուղեցույցներին և ներքին կանոններին` ընկերության օրինականության և գործարար էթիկայի պահպանման նպատակով;
- Վերանայել ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվությունները՝ լուծումներ կամ բարեփոխումներ կիրառելու նպատակով;
- Կազմել տարեկան բյուջե և ներկայացնել կազմակերպության բաժնետերերին, ինչպես նաև հետևել դրա կատարողականին: Հաստատված բյուջեի շրջանակներում ապահովել ընկերության ֆինանսատնտեսական բնականոն գործունեությունը;
- Կայացնել ներդրումների վերաբերյալ ճիշտ որոշումներ բիզնեսի առաջխաղացման և շահույթի ավելացման նպատակով;
- Կառուցել վստահելի փոխհարաբերություններ առանցքային գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ, լինել սեփականատերերի հետ շփման օղակ;
- Վերլուծել խնդրահարույց իրավիճակներն ու դեպքերը և լուծումներ առաջարկել ընկերությունների գոյատևման և աճի համար;
- Իրականացնել ընկերության արտադրության գործընթացների բնականոն ու անխափան աշխատանքի վերահսկողություն և արտադրությանն առընչվող գործընթացների ճիշտ պլանավորում;
- Վերահսկել արտադրության տեխնիկական վերազինման և շահագործման գործընթացները;
- Ունենալ շուկայի և ոլորտի մասին խորը գիտելիքներ;
- Պատասխանատու լինել ընկերության բարի համբավի տարածման, հարաճուն զարգացման, արտադրանքի և մատուցվող ծառայությունների որակի վերահսկման համար։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսատնտեսական կամ կառավարման ոլորտում;
- Գլխավոր տնօրենի կամ այլ ղեկավար պաշտոնում աշխատելու նվազագույնը 5 տարվա փորձ;
- Շահութաբեր ռազմավարությունների և տեսլականի իրականացման փորձ;
- Գինու և ոգելից խմիչքների ոլորտում փորձը ցանկալի է;
- Կորպորատիվ ֆինանսների և գործառնական կառավարման սկզբունքների խորը գիտելիքներ;
- Կորպորատիվ և ընդհանուր կառավարման լավագույն փորձի խորը գիտելիքներ;
- Ձեռնարկատիրական մտածելակերպ, բարձրակարգ կազմակերպչական և առաջնորդական հմտություններ;
- Վերլուծական ունակություններ և խնդիրներ լուծելու հմտություններ;
- Գերազանց հաղորդակցման և հրապարակախոսական հմտություններ;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել հիմա առցանց կամ ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@armeniawine.am էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գլխավոր տնօրեն»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.