JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը փնտրում է Գործառնական Ռիսկերի Կառավարման Մասնագետ, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Բացահայտել, գնահատել և կանոնակարգել գործառնական ռիսկերը;
- Անցկացնել գործառնական ռիսկերի մոնիտորինգ, կազմել և ներկայացնել հաշվետվություններ;
- Կանխարգելել և բացահայտել զեղծարարությունները;
- Վարել, կանոնակարգել և վերլուծել պատահարների բազաները;
- Գնահատել, կանոնակարգել բիզնես գործընթացների գործառնական ռիսկերը;
- Գնահատել նոր պրոդուկտների և ծառայությունների գործառնական ռիսկերը;
- Իրականացնել բաժնի այլ գործառույթներ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտում;
- Գործառնական ռիսկերի կառավարման մեթոդների և մոդելների իմացություն;
- Բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն;
- MS Office-ի գերազանց տիրապետում; «ՀԾ Բանկ» ծրագրի իմացություն;
- FRM կամ PRM որակավորումը դիտարկում է որպես մեծ առավելություն;
- Վիճակագրական վերլուծության ծրագրային ապահովման (SPSS, STATA և այլն) կամ ծրագրավորման որևէ լեզվի (C++, C#, Python, SQL և այլն) իմացությունը դիտարկում է որպես առավելություն;
- Վերլուծական մտածողություն, ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
hr@evocabank.am էլ. հասցեին` վերնագրում նշելով «Գործառնական ռիսկերի կառավարման մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ: