TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Սիվիլիթաս հիմնադրամը փնտրում է ակտիվ և նախաձեռնող Վիդեո Արտադրության Ղեկավար ՍիվիլՆեթ Ստուդիայի համար (CivilNet Studio): Վիդեո Արտադրության Ղեկավարը ղեկավարելու է բաժնի աշխատանքները: Նա պատասխանատու կլինի նախագծերի ամբողջական մշակման համար՝ համագործակցության ներգրավումից, կոնցեպտի մշակումից մինչև արտադրություն, աշխատանքների վերջնականացում և հանձնում։
RESPONSIBILITIES
: 
- Մեդիա Արտադրության Ղեկավարի անմիջական ղեկավարությամբ համակարգել բաժնի ամենօրյա գործունեությունը;
- Համակարգել հաճախորդների ներգրավումը;
- Ժամանակին և հաստատված բյուջեի շրջանակում մատուցել բարձրորակ ծառայություն;
- Մշակել առաջարկներ հաճախորդների կարիքներին և պահանջներին համաձայն;
- Վիդեո արտադրության ընթացքում վերահսկել ներգրավված թիմի աշխատանքը;
- Տեղեկացված լինել վիդեո արտադրության լավագույն փորձից և առկա ամենանորարար մոտեցումներից/ լուծումներից;
- Վերահսկել կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների արխիվացման գործընթացը։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ վիդեո արտադրության ղեկավարման ոլորտում;
- Տեսանյութերի նկարահանման և մոնտաժման կարողություն;
- Adobe Creative Suite ծրագրերի իմացություն;
- Վիդեո արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ բանիմացություն;
- Ուղիղ հեռարձակման փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Կազմակերպչական, ծրագրման և հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Միաժամանակ տարբեր նախագծեր ծրագրելու և վերահսկելու ունակություն;
- Անհրաժեշտության դեպքում գիշերային ժամերին, հանգստյան և ոչ աշխատանքային օրերին աշխատելու պատրաստակամություն։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
civilnetstudio@gmail.com էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Վիդեո Արտադրության Ղեկավար»)։ Ընտրությունը կարող է կատարվել վերջնաժամկետից շուտ։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.