JOB DESCRIPTION
: 
Եվրասիա Համագործակցության Հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է ՀՀ-ում Վեճերի Այլընտրանքային Լուծման Ոլորտի Հետազոտողի մրցույթ: Վեճերի այլընտրանքային լուծումը (ՎԱԼ) հնարավորություն է տալիս մարդկանց լուծել իրավական վեճերն արտադատական կարգով։ ՀՀ-ում գործում են ՎԱԼ մի շարք ընթացակարգեր, ինչպիսիք են արբիտրաժը, hաշտարարությունը (մեդիացիան): Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետազոտություն ՀՀ-ում այլընտրանքային միջոցների կիրառման վերաբերյալ, վեր հանել առկա խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ։
RESPONSIBILITIES
: 
Տեխնիկական Առաջադրանք․
- Ուսումնասիրել ՀՀ-ում արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության գործունեությունը (առկա մարմիններ, վիճակագրություն, լուծված վեճերի բնույթ և այլն);
- Ուսումնասիրել ՀՀ-ում արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության գործունեության իրավական և ոչ իրավական խոչընդոտները;
- Մշակել առաջարկություններ արբիտրաժային մարմինների և հաշտարարության մարմինների գործունեության արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ;
- Ուսումնասիրությունը ներկայացնել շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների ժամանակ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության կամ հարակից ոլորտներում;
- 3 տարվա հետազոտական աշխատանքային փորձ;
- Հետազոտության/ մոնիթորինգի մեթոդաբանության, գործիքների մշակման փորձառություն;
- Զեկույցների և առաջարկությունների մշակման հմտություններ;
- Վերլուծական աշխատանքներ կատարելու գերազանց հմտություններ;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- ՀՀ դատաիրավական բարեփոխումներին նպաստելու պատրաստակամություն։
APPLICATION PROCEDURES
: 
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց հայտը, որը կընդգրկի.
- Ինքնակենսագրականը (CV);
- Հետազոտության մեթոդաբանական նկարագրությունն, աշխատանքի հակիրճ բյուջեն, հետազոտական աշխատանքի որևէ նմուշ/ հղումը։
Հայտը պետք է ուղարկել ծրագրի օգնական Անահիտ Խաչատրյանին՝
akhachatryan@epfound.am էլ. հասցեով մինչև 2019 թ․ դեկտեմբերի 15-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «ՎԱԼ Հետազոտության Հայտ»։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT
: 
ԵՀՀ-ն իրականացնում է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին ուղղված ծրագիր (Ծրագիր), որի շրջանակներում ԵՀՀ-ն նպատակ ունի աջակցել դատարանների արդյունավետության բարելավմանը, հանրային վերահսկողության ապահովմանն և համագործակցության հարթակների ստեղծմանը։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է նպաստել վեճերի լուծման արտադատական մեխանիզմների զարգացմանը, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, դատաիրավական բարեփոխումների շրջանակում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդմանը։