TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
Չաարատ Կապան ընկերությունը փնտրում է Երկրաբան Ստորգետնյա Պայմաններում։
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել ուսումնասիրություն շահագործվող հանքավայրերում;
- Հավաքագրել ստորգետնյա լեռնային փորվածքներից տվյալները, ստուգել և կիրառել 3D ծրագրերով;
- Իրականացնել ստորգետնյա լեռնային փորվածքների երկրաբանական փաստագրում;
- Ապահովել ստորգետնյա լեռնային փորվածքների ակոսային և կետային (պոկված զանգվածից) նմուշարկման անհրաժեշտ քանակը և հավաստիությունը;
- Կատարել ամենօրյա ծրագրային վերահսկողություն ընթացիկ և պլանավորվող փորվածքների համար՝ հաշվի առնելով առկա ամբողջ ինֆորմացիան, այդ տվյալների կիրառումը հանքում;
- Ներկայացնել հաշվետվություններ շաբաթական և ամսական կտրվածքով, որոնց մեջ պետք է արտացոլված լինեն շտրեկների պլանային և փաստացի կատարողականները, անհրաժեշտության դեպքում թերացման պատճառները;
- Վերահսկել հանքաքարի օրական շարժը հանքում և մակերևույթում։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- MS Office փաթեթի, Datamine Studio, Surpac, Leapfrog, AutoCAD ծրագրերի իմացություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ստորգետնյա երակային տիպի հանքավայրերում։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@chaarat.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Երկրաբան Ստորգետնյա Պայմաններում»)։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT COMPANY
: 
«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի շրջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղումին՝
www.chaarat.am/.