TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Դի-Վի-Վի Ինթերնեշնալի Հայաստանյան Գրասենյակը փնտրում է Վարչական/ Ծրագրային Օգնական՝ վարելու գրասենյակի ընթացիկ աշխատանքները, աջակցելու ծրագրային գործողություններին և նպաստելու կազմակերպության տեսանելիության ապահովմանը: Վարչական/ Ծրագրային Օգնականը իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է գրասենյակի տնօրենի, ֆինանսական բաժնի և ծրագրային պատասխանատուների հետ և ուղղակիորեն հաշվետու է գրասենյակի տնօրենին: Աշխատանքը ենթադրում է համագործակցության իրականցում տարբեր գործընկեր կազմակերպությունների հետ:
RESPONSIBILITIES
: 
Գրասենյակի կառավարման ընդհանուր գործառույթներ՝
- Կազմակերպել գրասենյակի հաղորդակցությունը՝ պատասխանել մուտքային զանգերին, վարել գրասենյակի մուտքային և ելքային նամակագրությունը;
- Կազմել և թարգմանել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նամակները և հաշվետվությունները (հայերենից անգլերեն և հակառակը);
- Ապահովել գրասենյակի անհրաժեշտ պարագաների մատակարարումը, անհրաժեշտության դեպքում պատրաստել և պահպանել փաստաթղթեր, գնահարցումներ;
- Վարել տեղական և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների, պետական հաստատությունների հետ հաղորդակցությունը հայերեն և անգլերեն լեզուներով;
- Օժանդակել ճանապարհորդությունների կազմակերպման հարցում (տոմսերի գնում, ապահովագրությունների ձեռքբերում, հյուրանոցների ամրագրում և այլն);
- Իրականացնել այլ աշխատանքներ:
Ադմինիստրատիվ գործառույթներ՝
- Աջակցել կազմակերպությանը միջոցառումների, դասընթացների, սեմինարների, շնորհանդեսների կազմակերպման գործում;
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել ծրագրերի մշակմանը, պլանավորմանը և իրականացմանը:
Կազմակերպության տեսանելիության ապահովում՝
- Լուսանկարել և գրել/ թարգմանել նյութեր սոցիալական մեդիայում կազմակերպության տեսանելիությունն ապահովելու համար;
- Կայքում ներբեռնել նորություններ, հրատարկված նյութեր և այլն;
- Համակարգել գործընկերների հետ տեսակցության կազմակերպմանն ուղղված աշխատանքները՝ առաջնորդվելով համապատասխան ուղեցույցներով:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- Համապատասխան աշխատանքային փորձ միջազգային կամ ծրագրեր իրականացնող կազմակերպություններում;
- Համակարգչային գրագիտություն (Microsoft Office-ի իմացություն) և համացանցում արագ որոնումներ իրականացնելու կարողություն;
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն; ռուսերեն և գերմաներեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Սոցիալական մեդիայից ակտիվ օգտվելու փորձ;
- Դիզայներական ծրագրերի իմացությունը նախընտրելի է (Corel Draw, Adobe Photoshop Illustrator և այլն);
- Լարված պայմաններում և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
- Կազմակերպչական, թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ;
- Մոտիվացված անձնավորություն; ինքնուրույնություն և նախաձեռնողականություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են մինչև վերը նշված վերջնաժամկետը ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը անգլերեն լեզվով
info@dvv-international.am էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վարչական/ Ծրագրային Օգնական»): Պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները կմասնակցեն ընտրության գործընթացի հաջորդ փուլերին:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.