JOB DESCRIPTION
: 
Գլոբալ Կրեդիտ ընկերությունը փնտրում է Անվտանգության Բաժնի Ղեկավար, որը պետք է իրականացնի ընկերության ֆիզիկական, տնտեսական, տեխնիկական և ներքին անվտանգության պահպանումը։
RESPONSIBILITIES
: 
- Կազմակերպել ընկերության ֆիզիկական, տնտեսական, տեխնիկական և ներքին անվտանգության պահպանման աշխատանքները;
- Տրամադրել ընկերության անվտանգության ապահովմանը նպատակաուղղված ուսումնասիրությունները և մասնագիտական եզրակացությունները;
- Տրամադրված իրավասությունների շրջանակներում տրամադրել վարկային հայտի ուսումնասիրություն և մասնագիտական եզրակացություն;
- Կազմակերպել ընկերության գրասենյակի տարածքի պահպանումը՝ իրականացնելով պահպանիչ, հակահրդեհային, տագնապային և տեսաձայնագրային համակարգերով ապահովման աշխատանքները;
- Սահմանել հսկողություն ընկերության հսկիչ֊անցագրային և ներօբյեկտային ռեժիմի պահպանման նկատմամբ;
- Ապահովել բանկային և ծառայողական գաղտնիության պահպանումը, տեղեկությունների արտահոսքի դեպքում՝ պարզաբանել կատարվածի փաստացի հանգամանքները;
- Կատարել ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Մասնագիտական փորձ; նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ՀՀ ուժային կառույցներում՝ ՀՀ ոստիկանություն, ԱԱԾ և այլն; ղեկավար պաշտոնում 1 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է;
- Համակարգչային գիտելիքներ` MS Office փաթեթի իմացություն; «ՀԾ-Բանկ» համակարգի իմացությունը ցանկալի է;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է։
Գործարար որակներ՝
- Կոորդինացում և վերահսկողություն;
- Նախաձեռնողականություն;
- Վերլուծելու ունակություն;
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն;
- Վճռականություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Փոփոխությունների հանդեպ ճկունություն:
APPLICATION PROCEDURES
: 
Դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են լրացնել դիմումի ձևը հայերեն լեզվով՝
www.globalcredit.am/about-us/career.html : Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.