JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը փնտրում է Վարկային Վերլուծաբանի, ով ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Գնահատել գործող կամ պոտենցիալ հաճախորդների վարկունակությունը, իրականացնել վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը;
- Վերլուծել ցուցանիշներ, գործակիցներ և միտումներ;
- Կատարել հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն;
- Իրականացնել տվյալների հենքի հավաքագրում և վերլուծություն ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
- Ներկայացնել ֆինանսական վերլուծություններ և վարկային ռիսկի հետ կապված առաջարկություններ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան;
- ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն;
- Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն;
- Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն;
- MS office ծրագրի խորացված իմացություն;
- Միջազգային որակավորումները (CFA կամ FRM ) կդիտարկվեն որպես մեծ առավելություն;
- R, Python, SQL ծրագրերի տեխնիկական իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Գործնական և վերլուծական ճկուն միտք;
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլ. հասցեին` վերնագրում նշելով «Վարկային Վերլուծաբան»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային աշխատավարձ, առավելությունների լայն փաթեթ