JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը Ակտիվների և Պարտավորությունների Կառավարման Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Ուսումնասիրել իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվները (ICAAP, ILAAP);
- Իրականացնել տոկոսադրույքի մոնիտորինգ;
- Իրականացնել ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման դրույքների հաշվարկները (FTP);
- Կազմել վերոնշյալ գործառույթներին վերաբերող որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծություններ և առաջարկություններ և ներկայացնել ակտիվների ու պարտավորությունների կառավարման կոմիտեին;
- Ուսումնասիրել ԿԲ կարգավորման դաշտում տեղի ունեցող փոփոխությունները;
- Կատարել շուկայի հետազոտություն;
- Ապահովել գործընթացների օպտիմալացումը և հանդես գալ ՏՏ լուծումների առաջարկներով;
- Իրականացնել ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և կատարել վերլուծություններ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական համակարգում՝ որպես ֆինանսական վերլուծաբան կամ ռիսկերի կառավարման մասնագետ;
- Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն;
- MS Office ծրագրի խորացված իմացություն;
- Միջազգային որակավորում (CFA, FRM և այլն);
- R, Python, SQL ծրագրերի տեխնիկական իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Մաթեմատիկական և վերլուծական ունակություններ;
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն;
- Գործնական ճկուն մտածելակերպ;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Ակտիվների և Պարտավորությունների Կառավարման Մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ