JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը փնտրում է ԿԲ Հաշվետվությունների Մասնագետի, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Կազմել ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններ;
- Պարբերաբար ուսումնասիրել ՀՀ ԿԲ և Բանկի ներքին իրավական ակտերը, ապահովել դրանց պահանջների կատարումը;
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ (ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն);
- Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն;
- MS Office ծրագրի խորացված և ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Միջազգային որակավորում (ACCA առնվազն 3-րդ մակարդակ կամ CFA 1-ին մակարդակ, և այլն);
- Գործնական և վերլուծական ճկուն միտք;
- Թիմում աշխատելու հմտություններ, գործարար էթիկայի տիրապետում;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ԿԲ Հաշվետվությունների Մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային աշխատավարձ, առավելությունների լայն փաթեթ: