JOB DESCRIPTION
: 
Գարաժ Մաստերս Մոլ ընկերությունը փնտրում է փորձառու Մարքեթինգի Ղակավարի, որը կհասնի ընկերության սահմանած գործարար ռազմավարությանը և տեսլականին` առաջարկելով նոր գաղափարներ և իրականացնելով մարքեթինգային նախագծերը:
RESPONSIBILITIES
: 
- Ձևավորել մարքեթինգի բաժնի ռազմավարությունը, գործունեությունը և կանխատեսումները՝ համաձայն Ընկերության գործարար քաղաքականության;
- Զարգացնել Ընկերության դերը շուկայում, ապահովել ուժեղ մրցունակ դիրք և ստեղծել բրենդի դրական արժեք;
- Ձևավորել և գնահատել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ մարքեթինգային ռեսուրսների քանակը և բյուջեն, վերահսկել շահույթի և վաճառքի ցուցանիշների աճը;
- Մասնակցել մարքեթինգի ստորաբաժանման համար աշխատակիցների ընտրությանը և թիմի ստեղծմանը;
- Մշակել, ներկայացնել հաստատման, ինչպես նաև իրականացնել մարքեթինգային ռազմավարությունը և քաղաքականությունը` ելնելով ընկերության ռազմավարական նպատակներից և խնդիրներից;
- Վերահսկել ընկերության մարքեթինգային ծրագրերը՝ մեկնարկից մինչև ավարտ, ինչպես նաև գնահատել յուրաքանչյուր արշավի/միջոցառման արդյունքները;
- Կազմակերպել մարքեթինգային հաղորդակցությունը, այդ թվում` բրենդի, գովազդային, միջոցառումների և տպագիր տեղեկատվական նյութերը;
- Կառավարել և զարգացնել Ընկերության կայքի/սոցիալական հարթակների SEO, SEM, SMM բովանդակությունը;
- Վերլուծել ընկերության ծառայությունները և ստրատեգիական զարգացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել;
- Համապատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք միտված կլինեն ընկերության իմիջի ձևավորմանը և ամրապնդմանը:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնես կառավարման ոլորտում;
- Նվազագույնը 5 տարվա փորձ համապատասխան ոլորտում;
- Գործարար ռազմավարության մշակման և տեսլականի իրականացման փորձ;
- Ոչ ստանդարտ/ ստեղծարար մտածողություն;
- Ձեռնարկատիրական մտածելակերպ;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Վերլուծական գերազանց ունակություններ և բանակցային հմտություններ;
- Գերազանց հաղորդակցման հմտություններ:
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր հետաքրքրված և որակավորմամբ համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
career@garagemastersmall.am էլ. հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Մարքեթինգի Ղեկավար»): Միայն պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.