TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Գլոբբինգ ընկերությունը Մաքսային Ձևակերպումների Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է փորձառու մաքսային բրոքերի՝ մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնելու համար:
RESPONSIBILITIES
: 
- Ձևակերպել և մշակել մաքսազերծման ընթացակարգերը և կանոնադրությունը;
- Վերահսկել և արագացնել ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսազերծման ընթացակարգերը;
- Տրամադրել շաբաթական հաշվետվություն մաքսազերծման ընթացքի վերաբերյալ;
- Օրենքի շրջանակներում լավագույն լուծումները գտնել մաքսազերծման խնդիրների վերաբերյալ;
- Ընկերության այլ բաժիններին ուսուցանել և ուղղորդել մաքսային օրենքների և ընթացակարգերի վերաբերյալ;
- Պատրաստել մաքսազերծման հայտարարագրերը և հետևել, որ ապրանքը տեղափոխվի ընկերության պահեստ;
- Օրենքի շրջանակներում ապահովել նվազագույն հարկերի և տուրքերի գանձումը;
- Պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերություններ պահպանել մաքսային ծառայության ներկայացուցիչների հետ;
- Առաջարկել մաքսազերծման ընթացակարգերի նվազագույն ծախսատար լուծումներ;
- Կատարել աշխատանքի բնույթից բխող այլ աշխատանքային պարտականություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մաքսային ծառայությունում;
- Աշխատանքային փորձ միջազգային ընկերությունում;
- Միջազգային բեռնափոխադրումների հիմունքների իմացություն;
- Մաքսային բրոքերի լիցենզիա;
- Հաղորդակցման և որոշումներ կայացնելու հմտություն;
- Microsoft Office-ի իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր հետաքրքրված և որակավորված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV)
careers@globbing.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մաքսային Ձևակերպումների Մասնագետ»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT COMPANY
: 
Գլոբբինգը միջազգային գնումների հարթակ է, որը իր մի շարք ծառայությունների ու գործիքների շնորհիվ հնարավոր է դարձնում գնումներ կատարել արտասահմանյան խանութներում և ստանալ գնումները Հայաստանում: Հիմնադրվելով 2015 թվականին, կազմակերպությունն այսօր արդեն ունի 150-ից ավել աշխատակից, պահեստներ յոթ երկրներում և գլխամաս Հայաստանում: