TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Մելլաթ բանկը փնտրում է թեկնածու Հաշվապահի թափուր հաստիքի համար:
RESPONSIBILITIES
: 
- Պատրաստել ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված հաշվետվությունները;
- Պարբերաբար ուսումնասիրել իր պարտականություններին առնչվող ՀՀ ԿԲ և Բանկի ներքին իրավական ակտերը և ապահովել դրանց պահանջների կատարումը;
- Պատրաստել Բանկի կողմից սահմանված կառավարչական հաշվետվությունները;
- Պատրաստել ֆինանսական հաշվետվություններ;
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ աշխատանքային հանձնարարականներ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ ֆինանսական ոլորտում;
- Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն;
- MS Office-ի խորացված իմացություն; ՀԾ-բանկ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Թիմում աշխատելու հմտություններ, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում;
- Վերլուծական և գործնական մտածելակերպ, հաղորդակցման հմտությունների առկայություն;
- Հայերեն լեզվի ազատ տիրապետում; անգլերեն լեզվի իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք, որոնք ունեն համապատասխան տվյալներ, կարող են ինքնակենսագրական (CV) ուղարկել
hr@mellatbank.am էլ. փոստին, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գրասենյակ` ք. Երևան, Թումանյան 5ա, 45 տարածք: Հարցազրույցի կհրավիրվեն ստացված դիմումների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.