JOB DESCRIPTION
: 
Սպայկա ընկերությունը փնտրում է թեկնածու Բեռնափոխադրումների բաժնի մենեջերի թափուր հաստիքի համար:
RESPONSIBILITIES
: 
- Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով գտնել նոր հաճախորդներ, կնքել պայմանագրեր, աշխատել հաճախորդների տվյալների բազայի հետ;
- Կազմել և ձևակերպել բեռնափոխադրման իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն կառավարման կամ վաճառքի բնագավառում;
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office);
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Աշխատանքային փորձը տրանսպորտի կամ բեռնափոխադրումների ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
- Բանակցություններ վարելու հմտություններ;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@spayka.com էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Բեռնափոխադրումների Բաժնի Մենեջեր»)։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային
ABOUT COMPANY
: 
«Սպայկա» ՍՊԸ, որն իր գործունեությունը սկսել է 2001 թվականին, իրականացնում է բեռնափոխադրումներ: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար հետևեք հղմանը՝
https://spayka.am/: