JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը փնտրում է Փոխանցման Համակարգերի Ադմինիստրատոր, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Ադմինիստրավորել արագ դրամային փոխանցման համակարգերը;
- Տեղադրել, սարքինացնել ու կարգաբերել աշխատակայանների վրա գործող փոխանցման համակարգերը;
- Գեներացնել, թարմացնել և տեղադրել փոխանցման համակարգերի հավաստագրերը;
- Իրականացնել պատահարների պարբերական գրանցում, դասակարգում, կանոնավոր ստուգում, թեստավորում և լուծում;
- Անհրաժեշտության դեպքում կազմել հաշվետվություններ գործունեության արդյունքների մասին:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Արագ դրամային փոխանցման համակարգերի ադմինիստրավորման փորձ;
- Անվտանգության հավաստագրերի գեներացման, թարմացման և տեղադրման փորձ;
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն;
- Գործնական ճկուն մտածելակերպ;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Փոխանցման Համակարգերի Ադմինիստրատոր»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ