JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը Կորպորատիվ Բիզնեսի Վարչության Պետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել կորպորատիվ բիզնեսի զարգացմանն ուղղված միջոցառումներ;
- Մասնակցել կորպորատիվ բիզնեսի ռազմավարության և նոր պրոդուկտների մշակմանը;
- Իրականացնել կորպորատիվ հաճախորդների ակտիվ ներգրավում և վաճառք;
- Իրականացնել վարչության՝ վաճառքի և ներգրավման աշխատանքների կառավարում;
- Համագործակցել արտաքին գործընկերների հետ;
- Կատարել ֆինանսական վերլուծություն;
- Առաջնորդել թիմը;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկում` կորպորատիվ բիզնեսի վարկավորման ոլորտում;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word, MS Excel ծրագրերի խորացված և ՀԾ-բանկ 4.0 ծրագրի լավ իմացություն;
- Միջազգային որակավորումները դիտարկում են որպես մեծ առավելություն;
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման գերազանց հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Թիմում աշխատելու և ղեկավարելու հմտություն;
- Առաջնորդության հմտություն;
- Նախաձեռնողականություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Կորպորատիվ Բիզնեսի Վարչության Պետ»):
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ