TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Սարտեքս ընկերությունը Մաքսային Ձևակերպումների Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է փորձառու մաքսային բրոքերի՝ մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործուղությունները իրականացնելու համար:
RESPONSIBILITIES
: 
- Պատրաստել մաքսազերծման հայտարարագրերը, կատարել ձևակերպումներ և հետևել, որ ապրանքը տեղափոխվի ընկերության պահեստ;
- Վերահսկել և արագացնել ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսազերծման ընթացակարգերը;
- Օրենքի շրջանակներում լավագույն լուծումները գտնել մաքսազերծման խնդիրների վերաբերյալ;
- Պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերություններ պահպանել մաքսային ծառայության ներկայացուցիչների հետ;
- Կատարել աշխատանքի բնույթից բխող այլ աշխատանքային պարտականություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես մաքսային ձևակերպումների բրոկեր;
- Միջազգային բեռնափոխադրումների հիմունքների իմացություն;
- Մաքսային բրոքերի լիցենզիայի առկայությունը ցանկալի է;
- Հաղորդակցման և որոշումներ կայացնելու հմտություն;
- Microsoft Office-ի իմացություն;
- Մեքենա վարելու փորձը ցանկալի է:
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր հետաքրքրված և որակավորված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV)
hr@sartex.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մաքսային Ձևակերպումների Մասնագետ»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT COMPANY
: 
«Սարտեքս» ՓԲԸ, որն իտալական «Սարտիս» ընկերության գործընկերն է Հայաստանում, ներկայացնում է հայ-իտալական նորաբաց կարի ֆաբրիկան: Ընկերությունը մասնագիտացված է իտալական MaxMara և այլ հայտնի ապրանքանիշերի հագուստի արտադրության մեջ: