TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Տրանս Ալյանս ՍՊ Ընկերությունը փնտրում է հաշվապահ:
RESPONSIBILITIES
: 
- Պատրաստել հաշիվներ և հաշվապահական փաստաթղթեր;
- Վարել հաշվապահական հաշվառման փաստաթղթեր և կատարել գրառումներ;
- Կատարել հաշվապահական գործարքների ամրագրում համապատասխան հաշվապահական ծրագրում;
- Պատրաստել հաշվապահական փաստաթղթեր, կատարել մուտքագրում տվյալների շտեմարան, իրականացնել հիմնական փաստաթղթերի հաշվապահական հաշվառման ստուգում;
- Աջակցել ամսական, եռամսյակային, տարեկան հաշվապահական և վիճակագրական հաշվետվությունների պատրաստման գործընթացին;
- Հաղորդակցվել երրորդ կողմի մատակարարների և հաճախորդների հետ;
- Հավաքել, ներկայացնել և պահպանել ամենօրյա հաշվապահական տվյալներ;
- Պահպանել վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման, ստուգման և պատրաստման կարգը, գրանցել վճարման փաստաթղթերը և հաճախորդների վճարումները, ապահովել, որ վճարումները կատարվեն համապատասխան կիրառելի փաստաթղթերի համաձայն;
- Հաշվարկել աշխատավարձը;
- Իրականացնել նյութերի հաշվառում;
- Կատարել գլխավոր հաշվապահի կողմից նշանակված այլ աշխատանքային պարտականություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտներում;
- Հաշվապահի մասնագիտական պատրաստվածություն;
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ որպես հաշվապահ առևտրային կազմակերպությունում;
- Հաշվապահական ծրագրերի իմացություն (ArmSoft 7, E-invoicing);
- Տեղեկություններ ՖՀՄՍ-ի, հարկային օրենսդրության վերաբերյալ;
- Աշխատանքային փորձ առցանց-բանկային համակարգում;
- Հայերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ;
- Ինքնուրույն և թիմային միջավայրում աշխատելու ունակություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը/ ռեզյումեն
yerevanrg@trans-alliance.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.