JOB DESCRIPTION
: 
Աթենք ընկերությունը փնտրում է նոր գիտելիքների ձգտող, ոլորտով հետաքրքրված, բանակցել սիրող երիտասարդի՝ ներմուծման ոլորտում աշխատելու համար: Ներմուծման մասնագետը պատասխանատվություն է կրում ընկերության կարիքներին համապատասխան ապրանքների գնման, ներմուծման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար: Կարող են դիմել սկսնակները, որոնք հետաքրքրված են արտաքին տնտեսական կապերով, ունեն մաթեմատիկական մտածողություն: Նվազագույն պահանջներին համապատասխանության դեպքում կազմակերպության մասնագետները կիրականացնեն ուսուցում:
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն;
- Ներգրավել նոր գործընկերներ և վարել գործարար բանակցություններ;
- Կազմել հարցումներ և ձևակերպել պատվերներ;
- Իրականացնել և վերահսկել մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացները;
- Իրականացնել լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն;
- Իրականացնել բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում;
- Պատրաստել ճանապարհատրանսպորտային փաստաթղթերը;
- Կազմակերպել և վերահսկել ներմուծման ողջ գործընթացը;
- Կազմել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն տնտեսագիտական/ տեխնիկական կրթություն;
- Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ;
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն;
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես MS Excel-ի իմացություն; ՀԾ-ի իմացությունը ցանկալի է;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն;
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ;
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն;
- Ժամանակի կառավարման հմտություններ:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV)
hr@atenk.am էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝
www.tinyurl.com/atenk-jobform:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.