JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը Ինֆո Խորհրդատուի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում;
- Տրամադրել հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության;
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդների;
- Իրականացնել բանկային պրոդուկտների վաճառք:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- MS Word և MS Excel ծրագրերի իմացություն; ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն;
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ինֆո խորհրդատու»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ, այդ թվում առողջության ապահովագրություն, Էվոկաբանկի ծառայությունների արտոնյալ պայմաններ, բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ, թրեյնինգներ և կարիերայի աճ, անգլերենի ուսուցում: