TERM
: 
Լրիվ դրույք (երկուշաբթի - ուրբաթ` 18:00-21:30, շաբաթ` 10:00-17:30)
JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը Օպերատոր-գանձապահի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Բացահայտել և բավարարել հաճախորդների կարիքները;
- Իրականացնել հաճախորդների սպասարկում;
- Ներգրավել պոտենցիալ հաճախորդների;
- Իրականացնել բանկային պրոդուկտների վաճառք:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում` հաճախորդների սպասարկման ոլորտում;
- ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն;
- Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես զգալի առավելություն;
- Հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն;
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Օպերատոր-գանձապահ (երեկոյան հերթափոխ)»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ, այդ թվում առողջության ապահովագրություն, Էվոկաբանկի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր, բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ, թրեյնինգներ և կարիերայի աճ, անգլերենի ուսուցում, թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ: