TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
«Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ-ին անհրաժեշտ է գլխավոր տնօրենի օգնական:
RESPONSIBILITIES
: 
- Ընկերության ընդհանուր և կազմակերպչական բնույթ կրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հաճախորդներին;
- Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հաճախորդներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել;
- Ընդունել մուտքային հեռախոսազանգերը;
- Իրականացնել դիմումի (զանգի) բնույթի որոշում, ուղղված հարցի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում կամ զանգի փոխանցում համապատասխան մասնագետին;
- Ճշտել հաճախորդի այցի նպատակը, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Գրանցել հաճախորդների առաջարկները (բողոքները) և ներկայացնել համապատասխան ստորաբաժանումներ;
- Ընդունել, գրանցել, առաքել փաստաթղթերը, ապահովել ստորագրման ներկայացված փաստաթղթերի ճիշտ ձևավորումը և պատասխան փաստաթղթերի կազմումը;
- Կազմակերպել հանդիպումներ, օրակարգը ժամանակին տրամադրել մասնակիցներին, նշումներ կատարել հանդիպումների ժամանակ և հանդիպման արձանագրությունները տրամադրել համապատասխան կողմերին;
- Ձևակերպել հանձնարարականները և հետևել կազմակերպության անձնակազմին տրված հանձնարարականների կատարման ընթացքին;
- Վարել կազմակերպության թղթաբանությունը (էլեկտրոնային և թղթային) և ապահովել սահմանված կարգով փաստաթղթերի գրանցումը, բաշխումն ու արխիվացումը;
- Պատասխանել հեռախոսազանգերին, հետևել կազմակերպության էլեկտրոնային և թղթային նամակագրությանը, ընդունել հաղորդագրություններ և վերահասցեագրել նամակագրությունը համապատասխան անձանց;
- Հետևել կազմակերպության սոցկայքերի էջերին, պատասխանել նամակներին և մեկնաբանություններին;
- Ըստ անհրաժեշտության կատարել թարգմանություններ և աջակցել կազմակերպության անձնակազմին այլ հարցերում:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում;
- Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Արագ ըմբռնելու ունակություն;
- Սթրեսակայունություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու ունակություն;
- MS Office (MS Word, Excel, PowerPoint, Outlook և Internet) փաթեթի գերազանց իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.