search
open search close search
GIS/ Database Officer
People in Need/ IMPACT Initiatives
26 Oct 2020
Field Coordinator
People in Need/ IMPACT Initiatives
26 Oct 2020
Assessment Officer
People in Need/ IMPACT Initiatives
26 Oct 2020
Full Stack JavaScript Developer
Cyber Labs
26 Oct 2020
Data Analyst
FINCA UCO
23 Oct 2020
Finance Director
Zeppelin Armenia
23 Oct 2020
Advisor for Private Sector Development and Technical Vocational Education and Training in the South Caucasus Regional Programme
German International Cooperation GIZ
23 Oct 2020
Criminal Lawyer
Mission Armenia
23 Oct 2020
Medical Representative
Les Laboratoires Servier Armenia RO
22 Oct 2020
Call Center Manager
Hosteeva
22 Oct 2020
Administrative Assistant
Life Sciences International Postgraduate Educational Center
20 Oct 2020
Marketing Expert
IPC - Internationale Projekt Consult GmbH
20 Oct 2020
Finance Supervisor
Park Group
20 Oct 2020
HR Manager
People in Need Czech NGO Representative Office in Armenia
16 Oct 2020
Logistics and Procurement Manager
People in Need
16 Oct 2020
Գլխավոր Հաշվապահ
Լավատեկա/ Lavateca
16 Oct 2020
Branch Development Head
Telcell
15 Oct 2020
IT Project Manager
Telcell
15 Oct 2020
Data Scientist
SAS Group
13 Oct 2020
Principal Engineer, Node.JS
Questrade International
13 Oct 2020
Հարկային Հաշվառման Բաժնի Ղեկավար
Աթենք/ Atenk
12 Oct 2020
Medical Representative
GSK Consumer Healthcare Company
12 Oct 2020
Accountant
Landmark Capital
12 Oct 2020
Intern/ Contractor
Mentor Graphics Development Services CJSC
12 Oct 2020
Corporate Application Engineer, Global Support and Services
Mentor Graphics Development Services
12 Oct 2020
Հաշվապահ
Գոլդ Ռեստ/ Gold Rest
07 Oct 2020
Հաշվապահ/ Գանձապահ
Ավանգարդ Մոթորս/ Avangard Motors
02 Oct 2020
Հաշվապահ
Ավանգարդ Մոթորս/ Avangard Motors
02 Oct 2020
Laboratory Equipment Sales Manager
SiemRise Medical Supply
01 Oct 2020
Head of Financial Partnership Department
Telcell
29 Sep 2020
Իրավաբան/ Փորձագետ
Ռազմավարական Զարգացման Գործակալություն/ Strategic Development Agency
18 Sep 2020

Իրավաբան/ Փորձագետ

Company: Ռազմավարական Զարգացման Գործակալություն/ Strategic Development Agency NGO
Location: Երևան, Armenia
Deadline: 27 սեպտեմբերի, 2020

JOB DESCRIPTION: 

Սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակներում իրականացվելիք գործողություններն են.

Փուլ 1.
ա) Համագործակցելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության հետ՝ հստակեցնել (համաձայնեցնել) Հայեցակարգի ձևաչափը և փաստաթղթի բովանդակությունը: Ըստ ընդունված մոտեցման՝ այն առնվազն պետք է ներառի հետևյալ բաժինները՝ Ներածություն, Նախապատմություն, Նպատակները և խնդիրները, Առաջարկվող լուծումները, Ակնկալվող արդյունքները, Ֆինանսական աղբյուրները (ըստ նախնական գնահատականի), Ամփոփ եզրակացություն;
բ) Օգտագործելով արդեն իսկ մշակված «ՀՀ արոտների կայուն կառավարման հայեցակարգ» փաստաթուղթը՝ լրացնել համաձայնեցված ձևաչափի բաժինները: Անհրաժեշտության դեպքում Հարթակի կողմերին ներկայացնել բովանդակային իմաստով պակասող կետերի վերաբերյալ տեղեկատվություն և համագործակցելով Հարթակի կողմից առաջադրված արոտների կառավարման փորձագետների հետ՝ լրացնել բովանդակային բացերը;
գ) Հստակեցնել և ընդունված ոճով ձևակերպել օրենսդրական դաշտին վերաբերող առաջարկությունները՝ բաշխելով դրանք ըստ գերատեսչությունների համակարգման ոլորտների;
դ) Համագործակցելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմել Հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը՝ ներառյալ պատասխանատու մարմինը(-ները), ժամանակացույցը, պահանջվող ռեսուրսները և այլն;
ե) ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության կողմից հաստատված փաստաթղթի նախնական տարբերակը ներկայացնել Հարթակի և այլ շահագրգիռ կողմերին՝ առաջարկությունների համար;
զ) Մշակված փաստաթղթի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչությանը՝ հավանության համար:

Փուլ 2
է) Անհրաժեշտության դեպքում, տրամադրել իրավաբանական աջակցություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչությանը Հայեցակարգի շրջանառման փուլում:

RESPONSIBILITIES: 

- «ՀՀ արոտների կայուն կառավարման հայեցակարգ» փաստաթղթի ձևաչափը համապատասխանեցնել պետական կառավարման համակարգում շրջանառելու համար նախատեսված ձևաչափին;
- Իրականացնել փաստաթղթում ներառված օրենսդրական դաշտին վերաբերող առաջարկությունների հստակեցում՝ ըստ պետական գերատեսչությունների համակարգման ոլորտի;
- Կազմել Հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր՝ համապատասխան ձևաչափով;
- Աջակցել փաստաթղթի շրջանառմանը:
Արդյունքում ակնկալվում է ունենալ ՀՀ արոտների կայուն կառավարման ամբողջական հայեցակարգ, որն իր ձևաչափով և բովանդակությամբ պատրաստ է շրջանառելու ՀՀ պետական կառավարման համակարգում:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Իրավաբանական, հանրային կառավարման կամ հարակից ուղղվածության բարձրագույն կրթություն;
- Իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների մշակման փորձ ՀՀ-ում;
- Հաշվետվությունների մշակման փորձ և հմտություններ;
- ՀՀ պետական գերատեսչությունների հետ համագործակցության կամ աշխատանքային փորձ; ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության փորձը կդիտվի որպես առավելություն;
- Շահագրգիռ կողմերի հետ զուգահեռաբար աշխատելու և միասնական դիրքորոշում դուրս բերելու ունակություններ;
- Միջանձնային և հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Պաշտոնական հայերեն լեզվով շարադրելու գերազանց իմացություն;
- Համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ;
- Մասնագիտական փորձը բնական ռեսուրսների կառավարման, քաղաքականության մշակման ոլորտում կդիտվի որպես առավելություն:

APPLICATION PROCEDURES: 

Դիմումը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով հետևյալ էլ. հասցեով՝ sdaoffice@sdaoffice.com , վերնագրում նշելով՝ «Հարթակ: Իրավաբան-փորձագետ»: Ներկայացվող դիմումի ամբողջական փաթեթը պետք է ներառի ամփոփ կենսագրականը (CV), ուր հստակ երևում են իրականացված նմանատիպ աշխատանքները և գնային առաջարկը՝ ըստ ներկայացված ձևաչափի: Դիմորդը պետք է ի նկատի ունենա, որ աշխատանքի իրականացման համար պահանջվող օրացուցային օրերի քանակը չի կարող գերազանցել 12 օրը Փուլ 1-ի համար և 3 օրը Փուլ 2-ի համար: Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է՝ 27 սեպտեմբերի, 2020թ: Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները:

Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.

ADDITIONAL NOTES: 

Կից փաստաթղթեր՝
Հավելված 1. Գնային Առաջարկի Ձև
Հավելված 2. «ՀՀ արոտների կայուն կառավարման հայեցակարգ» հաշվետվություն։

ATTACHMENTS:

Annex 1 Bidding form.doc - Bidding form Annex 2. Pasture manageement concept_ARM.pdf - Concept TOR_Lawyer for Pasture Concept for MoEc_17 09 2020_Final.docx - TOR

ABOUT COMPANY: 

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը զարգացման հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել երկրում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: