TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
Գործառնական տնօրենը դպրոցի ավագ ղեկավարության թիմի անդամ է: Գործառնական տնօրենը հիմնականում հաշվետու է ուսանողների և աշխատողների անվտանգության, ֆինանսական, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, վարչարարության, դպրոցի բնականոն աշխատանքի ապահովման, սպասարկող/ օժանդակ ծառայությունների մատուցման, դպրոցի տարածքների և ՏՏ ենթակառուցվածքների պատշաճ գործունեության համար: Գործառնական տնօրենը պետք է ապահովի բոլոր գործառույթների և գործողությունների համապատասխանությունը օրենսդրական պահանջներին և ներքին կանոնակարգերին: Գործառնական տնօրենը «Այբ»-ի առաքելության կրողն է և խորապես ներգրավված է դրա իրականացման մեջ, իր աշխատանքով նվիրված է «Այբ»-ի նպատակներին և հոգաբարձության խորհրդի հաստատած զարգացման, ռազմավարական կամ այլ ծրագրերի իրականացմանը: Գործառնական տնօրենը իր գործառույթները կատարելիս համագործակցում է ավագ ղեկավարության թիմի մյուս անդամների, ինչպես նաև դպրոցում և դպրոցից դուրս այլ անձանց հետ՝ դպրոցի արդյունավետ գործունեությունը ապահովելու և ռազմավարական նպատակներին հասնելու համար:
RESPONSIBILITIES
: 
Գործառնական տնօրենի հիմնական նպատակները և գործառույթները․
Անձնական առաջնորդություն՝
- Լինել թիմի համար ոգեշնչող առաջնորդ: Կիրառել ղեկավարման և առաջնորդության տարբեր մոտեցումներ` հաշվի առնելով թիմի անդամների անձնային և մասնագիտական յուրահատկությունները;
- Օգնել թիմերի ղեկավարներին դառնալու ինքնուրույն որոշում կայացնողներ և միևնույն ժամանակ թիմային խաղացողներ և համագործակցողներ:
Կազմակերպչական առաջնորդություն՝
- Սահմանել բոլոր թիմերի աշխատանքները պլանավորելու, բաշխելու, կազմակերպելու և գնահատելու միասնական մոտեցումներ, սկզբունքներ և ընթացակարգեր, ապահովել յուրաքանչյուր թիմում աշխատանքային պարտականությունների պատվիրակման արդյունավետություն;
- Սահմանել դպրոցի ռազմավարությունից բխող նպատակներ թիմի ղեկավարների համար և ապահովել հստակ հաղորդակցություն այդ նպատակները փոխանցելու առումով;
- Ապահովել, որ անհրաժեշտ նյութական և ֆինանսական ռեսուրսները պլանավորվեն, պատշաճ և արդյունավետ կերպով բաշխվեն ըստ կարիքների, վերահսկվեն ու փաստաթղթավորվեն և համապատասխան հաշվետվությունները ներկայացվեն պատասխանատուների կողմից համապատասխան ժամկետներում և ձևաչափով;
- Կազմակերպել իր ենթակայությամբ աշխատողների մասնագիտական զարգացումը՝ ապահովելով նրանց մասնակցությունը անհատական և թիմային զարգացման ծրագրերի: Ապահովել, որ յուրաքանչյուր հաստիք համալրված լինի համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող աշխատողներով;
- Ապահովել, որ թիմի բոլոր անդամները բավարարեն «Այբ» համայնքի էթիկական և անձնային չափանիշներին և աշակերտների հետ նրանց փոխգործակցությունը համապատասխանի դպրոցում գործող մանկավարժական ստանդարտներին;
- Նպաստել դպրոցի ներքին աշխատանքային միջավայրի շարունակական բարելավմանը, մշտադիտարկել թիմի բավարարվածությունն աշխատանքից և շահադրդումը;
- Ապահովել, որ դպրոցի գործառույթները և գործողությունները համապատասխանեն օրենսդրական պահանջներին և ներքին կանոնակարգերին, ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ գործողությունները օրենսդրության հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու համար;
- Անմիջապես արձագանքել այն իրավիճակներին, որոնք շահերի բախում են առաջացնում անհատի, կազմակերպության և դպրոցի միջև և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:
Դպրոցի ռեսուրսների ընդհանուր կառավարում՝
- Շարունակաբար միջոցներ ձեռնարկել դպրոցի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման համար: Իրականացնել գույքագրումներ և այլ պարբերական միջոցառումներ դպրոցի գույքի վերահսկման և հաշվառման համար: Ապահովել համապատասխան կարգերի առկայությունը և կիրառելիությունը դպրոցում ռեսուրսների վնասվածքներից և կորստից ռիսկերը նվազագույնի հասցնելու համար;
- Ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ դպրոցի բոլոր աշխատակիցները և աշակերտները հոգ են տանում դպրոցի ունեցվածքի մասին, խնամքով են օգտագործում բոլոր սարքավորումները, հնարավոր ամեն ինչ անում են ռեսուրսների վատնումից խուսափելու համար: Համագործակցելով մյուս տնօրենների հետ՝ ներգրավել աշակերտներին և աշխատողներին դպրոցի տարածքի և հարակից տարածքների մաքրության, կանաչ գոտիների խնամքի մեջ;
- Ավագ ղեկավարների թիմի հետ համագործակցելով՝ ապահովել, որ բաժինները նախապես պլանավորեն իրենց ծախսերը և հիմնավորեն, որպեսզի հնարավոր լինի օպտիմացնել ծախսերը և կանխատեսել հոսքերի շարժը;
- Ստեղծել գործընթացներ և ընթացակարգեր, որոնք կապահովեն գնումների արդյունավետ գործընթացը, ձեռք բերված և/ կամ մատուցվող ծառայությունների բարձր որակը և ծախսարդյունավետությունը: Սահմանել ծառայությունների կամ ապրանքների չափանիշներ և ստանդարտներ և հետևել, որ գնումների գործընթացն իրականացնելիս այդ ստանդարտները պահպանվեն և ձեռք բերված ծառայությունները և ապրանքները համապատասխանեն այդ չափանիշներին;
- Անընդհատ բարելավել ռեսուրսների կառավարումը, կիրառվող գործիքակազմը և տեխնոլոգիաները՝ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու և ծախսերը կրճատելու նպատակով;
- Ապահովել մարդկանց, սարքավորումների, տվյալների պահպանման և տարածքների անվտանգությունը: Ապահովել, որ աշակերտները և անձնակազմը պատշաճ վերապատրաստված և տեղեկացված լինեն անվտանգության կանոններին;
- Ամբողջական պատասխանատվություն ստանձնել դպրոցի ռեսուրսների կառավարման քաղաքականությունը վերանայելու և թարմացնելու համար: Ապահովել, որ այդ կարգերը համապատասխանեն դպրոցի առաջնահերթություններին և նպատակներին;
- Համագործակցել այլ գերատեսչությունների հետ՝ ապահովելու, որ մարդկային ռեսուրսների կառավարումն իրականացվի դպրոցի հոգաբարձուների խորհրդի և ավագ ղեկավար կազմի սահմանած կանոնների, քաղաքականության և ընթացակարգերի համաձայն;
- Մշակել և իրագործել ՏՏ ռազմավարությունը` տեղեկատվական տեխնոլիգիաների կիրառման միջոցով կրթության կազմակերպման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար;
- Համոզվել, որ դպրոցական տարածքների և ռեսուրսների վերականգնումն ու վերանորոգումը իրականացվում են պարբերաբար, ճիշտ ժամանակին ու արդյունավետ և համապատասխանում են դպրոցի զարգացման ռազմավարությանը;
- Դպրոցի անունից ղեկավարել դպրոցի ռազմավարական նպատակներով սահմանված ցանկացած շինարարական աշխատանք՝ ապահովելով, որ նոր շինությունները համապատասխանեն, նաև գերազանցեն դպրոցի տարածքների համար սահմանված չափանիշներին;
- Ազնվության օրինակ ծառայել, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատակիցների ազնվությունը խթանելու և վերահսկելու համար:
Պլանավորում և բյուջետավորում՝
- Ստանձնել բոլոր ստորաբաժանումներում բյուջեի պլանավորման և կատարման ընդհանուր պատասխանատվությունը: Համագործակցել ավագ ղեկավարների թիմի հետ՝ վստահ լինելու համար, որ բյուջեներն իրատեսական են, ռացիոնալ և համապատասխանում են ռազմավարական նպատակներին:
Ստորաբաժանման կառավարում՝
- Պահանջել տարեկան հաշվետվություններ ստորաբաժանման բաժինների ղեկավարներից, պատրաստել ընդհանուր տարեկան հաշվետվությունը և ներկայացնել գործադիր տնօրենին;
- Քննարկումների միջոցով դուրս բերել ստորաբաժանման բաժինների ղեկավարների հետ այն մեխանիզմները և գործընթացները, որոնք կարիք ունեն կարգավորման և փաստաթղթավորման, վերահսկել, որ արդյունքում մշակված փաստաթղթերն ունենան պատշաճ որակ և համապատասխանեն դպրոցի մյուս փաստաթղթերին;
- Կազմել ստորաբաժանման բաժինների ղեկավարների համար այն ծրագրերը, որոնց հիման վրա հնարավոր կլինի նրանց կատարողականը գնահատել: Դրանց հիման վրա մշակել գործողությունների պլան և վերահսկել, որ գործողություններն իրականացվեն ժամանակին և պատշաճ կերպով;
- Մշակել և պարբերաբար թարմացնել ստորաբաժանման բաժինների ղեկավարների աշխատանքի նկարագրությունները:
Այլ պարտականություններ՝ որպես ավագ ղեկավարների թիմի անդամի՝
- Մասնակցել հնարավորինս շատ դպրոցական այլ գործառույթների իրականացմանը և միջոցառումներին, աջակցել աշակերտներին և անձնակազմին նրանց գործունեության մեջ ու ջանքերում;
- Անհրաժեշտության դեպքում կատարել գործադիր տնօրենի գործառույթները:
Այլ գործողություններ՝
- Իրականացնել գործադիր տնօրենի կամ հոգաբարձուների խորհրդի հանձնարարած այլ գործառույթներ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Կառավարման կամ ադմինիստրատիվ ոլորտի կրթությունը կամ որակավորումը ցանկալի է;
- Կառավարման 5 և ավելի տարիների փորձ;
- ՀՀ օրենսդրության՝ ֆինանսատնտեսական գործունեության ոլորտին առնչվող հիմնական դրույթների լավ իմացություն;
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն;
- Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ կիրառական գիտելիքներ, տեղեկացվածություն, թե ինչպես կարելի է տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառել աշխատանքի արդյունավետության մեծացման մեջ;
- Որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն;
- Ժամանակի կառավարման հմտություններ;
- Քննադատական և կառուցողական մտածողություն;
- Հաշվետվություններ և զեկույցներ կազմելու հմտություններ;
- Խնդիրների բացահայտման, ներկայացման հմտություններ;
- Հուզական ինտելեկտ;
- Ստրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
- Թիմ ղեկավարելու հմտություններ;
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ;
- Հաղորդակցության հմտություններ։
APPLICATION PROCEDURES
: 
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
vacancy@aybschool.am էլ․ հասցեին՝ նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշելով՝ «Operations director_անուն-ազգանուն»: Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.