JOB DESCRIPTION
: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ին անհրաժեշտ է իրավաբան-փորձագետ, որը իրավաբանական աջակցություն կտրամադրի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչությանը՝ «ՀՀ արոտների կայուն կառավարման հայեցակարգ»-ը պետական կառավարման համակարգում շրջանառման նախապատրաստման և վերջինիս ընդունման իրատեսականության բարձրացման նպատակով:
RESPONSIBILITIES
: 
- «ՀՀ արոտների կայուն կառավարման հայեցակարգ» փաստաթղթի ձևաչափը համապատասխանեցնել պետական կառավարման համակարգում շրջանառելու համար նախատեսված ձևաչափին;
- Իրականացնել փաստաթղթում ներառված օրենսդրական դաշտին վերաբերող առաջարկությունների հստակեցում՝ ըստ պետական գերատեսչությունների համակարգման ոլորտի;
- Կազմել Հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր՝ համապատասխան ձևաչափով;
- Աջակցել փաստաթղթի շրջանառմանը:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Իրավաբանական, հանրային կառավարման կամ հարակից ուղղվածության բարձրագույն կրթություն;
- Իրավական ակտերի, հայեցակարգերի ռազմավարությունների մշակման փորձ ՀՀ-ում;
- Հաշվետվությունների մշակման փորձ և հմտություններ;
- ՀՀ պետական գերատեսչությունների հետ համագործակցության կամ աշխատանքային փորձ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության փորձը կդիտվի որպես առավելություն;
- Շահագրգիռ կողմերի հետ զուգահեռաբար աշխատելու և միասնական դիրքորոշում դուրս բերելու ունակություններ;
- Միջանձնային և հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Պաշտոնական հայերեն լեզվով շարադրելու գերազանց իմացություն;
- Համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ;
- Մասնագիտական փորձը բնական ռեսուրսների կառավարման, քաղաքականության մշակման ոլորտում կդիտվի որպես առավելություն:
APPLICATION PROCEDURES
: 
Դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով հետևյալ էլ. հասցեով՝
sdaoffice@sdaoffice.com , վերնագրում նշելով՝ «Հարթակ: Իրավաբան-փորձագետ»: Ներկայացվող դիմումի ամբողջական փաթեթը պետք է ներառի (1) ամփոփ կենսագրականը (CV), ուր հստակ երևում են իրականացված նմանատիպ աշխատանքները և (2) գնային առաջարկը՝ ըստ ներկայացված ձևաչափի:
Դիմորդը պետք է ի նկատի ունենա, որ աշխատանքի իրականացման համար պահանջվող օրացուցային օրերի քանակը չի կարող գերազանցել 12 օրը Փուլ 1-ի համար և 3 օրը Փուլ 2-ի համար: Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է՝ 8 նոյեմբեր, 2020թ: Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
TOR_Lawyer for Pasture Concept for MoEc_29.10.2020.docx - TOR
Annex 1 Bidding form 29.10.doc.doc - Bidding form
ABOUT COMPANY
: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հիմնական նպատակն է իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: