JOB DESCRIPTION
: 
«Դասական Հայաստան» Մշակութային ՀԿ փնտրում է թեկնածու Գրասենյակի պատասխանատուի հաստիքի համար:
RESPONSIBILITIES
: 
- Ապահովել գրասենյակի ընթացիկ գործունեության իրականացումը;
- Ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել պետական մարմինների, տարբեր կազմակերպությունների, անհատների և այլ մարմինների հետ հանդիպումներ, համագործակցության հաստատում և անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և տրամադրում;
- Ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը, ապրանքները, նյութերը և տրամադրել համապատասխան կողմերին;
- Իրականացնել ղեկավարի անունից շնորհավորական նամակների, փոստի փոխանցում անհրաժեշտ կողմերին;
- Ապահովել և ստուգել ղեկավարի այցերի, հանդիպումների և ուղևորությունների ժամանակ անհրաժեշտ նախապայմանները, անհրաժեշտության դեպքում նաև մասնակցել նշված միջոցառումներին;
- Իրականացնել համագործակցության բազաների ստեղծում, նոր կապերի հաստատում և համագործակցությունների շրջանակների ընդլայնում;
- Մասնակցել գրասենյակի ֆինանսական հաշվառման աշխատանքներին, վերահսկել ֆինանսական մուտքերը և ելքերը, կազմել և ներկայացնել հաշվետվություններ;
- Պարբերաբար ղեկավարին ներկայացնել նրա կողմից դեռևս կատարման ենթակա աշխատանքները և ժամկետները;
- Կատարել այլ աշխատանքային առաջադրանքներ ղեկավարի հրահանգով:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Առնվազն բակալավրի որակավորման աստիճան;
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցության կարողություն;
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպման և իրականացման հմտություններ;
- Թիմային աշխատանքներում ընդգրկվելու և աշխատելու ընդունակություններ;
- Վերջնաժամկետներին հետևելու ընդունակություններ;
- MS Office ծրագրերի իմացություն;
- Վարորդական իրավունքի առկայություն;
- Անձնական ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է։
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկեն իրենց ինքնակենսագրականը (CV)
info@classical.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գրասենյակի Պատասխանատու»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.