JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը Խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, ով ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում, ֆիզիկական պատրաստվածություն, հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:
RESPONSIBILITIES
: 
- Վարկային պարտավորությունների կատարման նպատակով կապ հաստատել հաճախորդների հետ և բանակցել;
- Կատարել այցելություն խնդրահարույց հաճախորդներին ըստ հասցեների;
- Հաճախորդների հետ հետադարձ կապ պահպանել և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Իրականացնել հաճախորդների վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ` բանկում, ԴԱՀԿ ծառայությունում, իրավապահ մարմիններում կամ անվտանգության ոլորտում;
- Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ;
- Ստրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ֆիզիկական պատրաստվածություն;
- Վարորդական իրավունքի և սեփական ավտոմեքենայի առկայություն;
- Հայերենի և ռուսերենի իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով («Խնդրահարույց Վարկերի Վերադարձման Մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Ամսական` ֆիքսված և գործարքային
ABOUT COMPANY
: 
Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝
www.evocabank.am: