TERM
: 
Լրիվ դրույք (Երկուշաբթի - ուրբաթ 09:00-18:00)
JOB DESCRIPTION
: 
Բեկոն Պրոդուկտ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գնումների ավագ մասնագետի։
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել անհրաժեշտ հումք/ նյութերի պատվերների կազմում համապատասխան ծրագրում և տրամադրում մատակարարներին;
- Իրականացնել համապատասխան պահանջագրերի հիման վրա գնումների ամբողջական գործընթացը;
- Մատակարարների հետ վարել բանակցություններ, նամակագրություն և կազմակերպել վերջիններիս վճարման գործընթացը;
- Կատարել պահանջվող ապրանքների շուկայի վերլուծություն, գնառաջարկների հավաքագրում, կազմում;
- Իրականացնել գնման ակտերի/ ուղեկցող փաստաթղթերի/ հարկային հաշիվների ստուգում փաստացի գնումների հետ, շեղումների բացահայտում և ներկայացում ղեկավարին;
- Մասնակցել և կազմակերպել գույքագրման գործընթացը, հավաքագրել գույքագրման տվյալներ և մուտքագրել համապատասխան ծրագիր;
- Բացահայտել նոր մատակարարներ և գեներացնել տեղեկատվություն համապատասխան ծրագրում;
- Կազմել ամսական/ եռամսյակային/ տարեկան հաշվետվություններ անմիջական ղեկավարի պահանջով;
- Կատարել ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթներ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում, մասնավորապես՝ ֆինանսներ, մաթեմատիկական մոդելներ, վիճակագրություն;
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ գնումների կամ հարակից ոլորտում;
- Հաղորդակցության և միջանձնային շփումների, բանակցությունների վարման գերազանց կարողություններ;
- Պաշտոնական նամակգրության վարման գերազանց հմտություններ;
- 1C-ի 8.3 լավ իմացություն;
- Microsoft Office ծրագրի իմացություն, մասնավորապես՝ Excel-ի գերազանց իմացություն;
- Վերլուծական մտածողություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
hr@bacon.am էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով («Գնումների Ավագ Մասնագետ»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային
ADDITIONAL NOTES
: 
Ընկերության առավելությունները՝
- Մասնագիտական զարգացման հնարավորություն;
- Կարիերայի աճի հնարավորություն;
- Ծառայողական տրանսպորտի տրամադրում;
- Անվճար սննդի տրամադրում։