JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը փնտրում է Խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ, ով ունի հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ, արագ կողմնորոշվելու ունակություն, Ֆիզիկական պատրաստվածություն և հայերեն ու ռուսերեն լեզուների լավ իմացություն։
RESPONSIBILITIES
: 
- Կապ հաստատել և բանակցել հաճախորդների հետ վարկային պարտավորությունների կատարման նպատակով;
- Այցելել խնդրահարույց հաճախորդներին` ըստ հասցեների;
- Պահպանել հետադարձ կապ հաճախորդների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Իրականացնել հաճախորդների վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ` բանկում, ԴԱՀԿ ծառայությունում, իրավապահ մարմիններում կամ անվտանգության ոլորտում;
- Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ;
- Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ֆիզիկական պատրաստվածություն;
- Վարորդական իրավունքի և սեփական ավտոմեքենայի առկայություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլ. հասցեին` վերնագրում նշելով «Խնդրահարույց Վարկերի Վերադարձման Մասնագետ Երևանում և ՀՀ Բոլոր Մարզերում»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Ամսական` ֆիքսված և գործարքային
ABOUT COMPANY
: 
Էվոկաբանկի մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝
www.evocabank.am: