TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
Ավանգարդ Մոթորս ՍՊԸ-ին անհրաժեշտ է Հաշվապահ։
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել հաշվապահական հաշվառման վարում;
- Կազմել հաշվետվություններ, համաձայն ՀՀ հարկային օրենսդրության;
- Կազմել վիճ. վարչության հաշվետվություններ;
- Իրականացնել հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում;
- Իրականացնել բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում;
- Կատարել հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում;
- Իրականացնել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում;
- Հաշվառել գործընկերների դեբիտորները և կրեդիտորները;
- Իրականացնել գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքներ;
- Մուտքագրել ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները;
- Իրականացնել նյութական արժեքների և հիմնական միջոցների, դրանց շարժերի հետ կապված գործառնություններ;
- Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերը;
- Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում;
- 1C ծրագրի 8-րդ տարբերակի իմացություն;
- Հաշվապահական ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office);
- E-invocing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում;
- ՀԾ Բանկ-Հաճախորդ ծրագրի իմացություն;
- ՀՀ հարկային օրենսգրքի և օրենսդրության տիրապետում;
- Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
vacancy@mercedes-benz.am էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»)։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.