JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը Ոսկու գնահատման մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, ով ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:
RESPONSIBILITIES
: 
- Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին;
- Իրականացնել գրավադրվող արժեքների ստուգում;
- Որոշել ընդհանուր/ մաքուր կշիռը և որակը (հարգը);
- Կազմել փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների ընդունման-հանձնման ակտ;
- Իրականացնել թանկարժեք մետաղների շուկայական գնի մասին տեղեկատվության պարբերական ձեռքբերում և առաջարկների ներկայացում ղեկավարությանը:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Միջնակարգ մասնագիտական կրթութուն (բարձրագույն կրթությունը դիտարկվում է որպես առավելություն);
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում;
- Ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական;
- Համակարգչային գիտելիքների առկայություն;
- Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը դիտարկվում է որպես առավելություն):
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ոսկու գնահատման մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ։