JOB DESCRIPTION
: 
Ռազմավարական Զարգացման Գործակալությունը հրավիրում է որակյալ մասնագետի` համալրելու կաթի տեխնոլոգի/ խորհրդատուի պաշտոնը, որը պատասխանատու կլինի տարբեր մարզերում կաթի, պանրի և կաթնամթերքի արտադրության ոլորտներում խորհրդատվություն տրամադրելու համար:
RESPONSIBILITIES
: 
Կաթի տեխնոլոգի/ խորհրդատուի աշխատանքային պարտականությունները ներառում են, սակայն չեն սահմանափակվում.
- Իրականացնել կաթնամթերքի վերամշակման արտադրամասերի հիմնման և/ կամ վերանորոգման ընթացքում մասնագիտական խորհրդատվության տրամադրում և որակական ստանդարտների վերահսկում, սարքավորումների ընտրության փուլում խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև կաթի վերամշակման շղթայում գործընթացների սահմանում և նկարագրություն;
- Իրականացնել կաթի վերամշակման արտադրամասերի աշխատանքի գնահատում և դրանց արդյունավետության բարձրացման նպատակով խորհրդատվական ծառայությունների մատուցում;
- Մշակել կաթի, պանրի և այլ կաթնամթերքի արտադրության, պահպանման և օգտագործման նոր և բարելավված մեթոդներ;
- Կազմակերպել և իրականացնել կաթնամթերքի շուկայի մասնակիցների համար կարճաժամկետ դասընթացներ, ինչպես նաև տրամադրել կարճաժամկետ և երկարաժամկետ խորհրդատվություններ;
- Իրականացնել կաթի շուկայի կարիքների գնահատման վերաբերյալ վերլուծություն;
- Իրականացնել կաթնամթերքի շուկայի մոնիտորինգ և ծրագրի գործողությունները համապատասխանեցնել արտաքին գործոններին (շուկայի փոփոխություններ և այլն);
- Իրականացնել կազմակերպության ղեկավարության կողմից հանձնարարված այլ պարտականություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Կաթնամթերքի տեխնոլոգիայի/ գյուղատնտեսական գիտությունների կամ հարակից մասնագիտական աստիճան;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան պաշտոնում/ ոլորտում;
- Բարձրարժեք պանրի և կաթնամթերքի արտադրական տեխնոլոգիայի իմացություն; HACCP ստանդարտի մասին գիտելիքն առավելություն է;
- Ազատ շփվելու ունակություն;
- Ինքնավստահություն, բանակցային և ներկայացուցչական հմտություններ;
- Խելամիտ դատողություն և խնդրի լուծման հմտություններ; ստեղծագործական, նախաձեռնողական և նպատակասլաց անձնավորություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Գերազանց խոսակցական և գրավոր հաղորդակցման հմտություններ;
- Գրավոր և բանավոր հայերենի իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունն առավելություն է;
- Համակարգչային գրագիտություն՝ Microsoft Office ծրագրերում գործնական փորձով;
- Հայաստանում գյուղական զարգացման վերաբերյալ տեղեկացվածությունն առավելություն է;
- Երևանից դուրս ճանապարհորդելու ունակություն և պատրաստակամություն (անհրաժեշտության դեպքում նաև արտերկիր):
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ամբողջական CV-ն
sdaoffice@sdaoffice.com էլեկտրոնային փոստին՝ նամակի թեմա դաշտւոմ նշելով հաստիքի անվանումը («Կաթի Տեխնոլոգ/ Խորհրդատու»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Հիմնված փորձի և հմտությունների վրա
ABOUT COMPANY
: 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը զարգացման հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել երկրում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: Կազմակերպությունը գյուղատնտեսության և համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնում 2003 թվականից Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ավելի քան 200 համայնքներում:
ՌԶԳ-ն գործում է որպես զարգացման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություն, ինչպես նաև որպես գործարար խորհրդատվական ծառայություններ տրամադրող կազմակերպություն: