JOB DESCRIPTION
: 
Էվոկաբանկը փնտրում է Վարկերի մոնիթորինգի մասնագետ, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել վարկերի ընթացիկ մոնիթորինգ` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների;
- Իրականացնել կատարված մոնիթորինգների ամփոփում, հաշվետվությունների պատրաստում;
- Ստուգել վարկային փաթեթների ամբողջականությունը;
- Իրականացնել անմիջական և/ կամ վերադաս ղեկավարների կողմից տրված այլ հանձնարարականներ;
- Իրականացնել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ վարկավորման կամ վերլուծությունների ոլորտում;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Office ծրագրի իմացություն, MS Excel ծրագրի խորացված իմացություն;
- Հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ;
- Հայերենի ազատ տիրապետում; ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկերի մոնիթորինգի մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Մրցակցային
ADDITIONAL NOTES
: 
Կազմակերպությունն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում: