JOB DESCRIPTION
: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է կորպորատիվ իմիջի պատասխանատու՝ աշխատակիցների համազգեստի իմիջը մշակելու և տրամադրությունը, արժեքները ըստ ռեստորանի կոնցեպտի փոխանցելու համար։ Կարևոր է փոխանցել տվյալ ռեստորանին համապատասխան իմիջը։
RESPONSIBILITIES
: 
- Մշակել և իրականացնել կորպորատիվ համազգեստների դիզայնը ընկերության բրենդբուքին համապատասխան;
- Մշակել համազգեստի օրինակը համահունչ ռեստորանի կոնցեպտի պահանջին, վերահսկել պատրաստման պրոցեսը, դետալները;
- Հետևել աշխատակիցների իմիջային կերպարի պահպանմանը ըստ նախատեսված չափանիշների՝ հագուստ, դիմահարդարում, սանրվածք;
- Վերահսկել համազգեստների կորպորատիվ դիզայնի պահպանումը;
- Կապ հաստատել և կոորդինացնել դիզայներների և մատակարարների աշխատանքը;
- Իրականացնել պատվերների և չափսերի ճշգրիտ հաշվարկ և համակարգել հագուստների տրամադրման ողջ գործընթացը;
- Պարբերաբար հետևել նորաձևության թրենդներին;
- Ստեղծել նոր նախագծերի իմիջային կերպարը:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Մասնագիտական կրթություն համապատասխան ոլորտում;
- Ստեղծագործական միտք և ճաշակ;
- Մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու ունակություն;
- Օրիգինալ և համապատասխան իմիջի ստեղծման հմտություն;
- Նորաձև ոճերի և գույների համադրելիության իմացություն;
- Աշխատասիրություն և կազմակերպվածություն;
- Ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն;
- Պատասխանատվության զգացում;
- ՀԾ ծրագրի իմացություն:
APPLICATION PROCEDURES
: 
Համապատասխան թեկնածուներն իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել
recruitment@yeremyanprojects.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում լրացնելով հաստիքի անվանումը («Կորպորատիվ իմիջի պատասխանատու»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.