JOB DESCRIPTION
: 
«ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմնադրամը փնտրում է «Արև» ծրագրի պատասխանատու: Ծրագրի նպատակն է հիմնել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև նպաստել Հայաստանում արդյունաբերական ավտոմատացման (ռոբոտաշինության) զարգացմանը, տեխնոլոգիական ուսուցման թերությունները վերացնելուն՝ արդյունքում ստեղծելով կայուն և որակյալ աշխատատեղեր: Ծրագիրն առաջարկում է կարճաժամկետ (մեկ շաբաթյա) և երկարաժամկետ (5 շաբաթյա) դասընթացներ՝ նախատեսված երիտասարդների, քոլեջների (նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) ուսանողների, դասավանդողների, ինչպես նաև ձեռնարկությունների տեխնիկների (վճարովի հիմունքներով) համար: Դասընթացներին զուգահեռ ծրագիրը ներառում է տնտեսական բաղադրիչ կայունություն ապահովելու նպատակով: Նախատեսվում է գտնել ֆոտովոլտային և ջերմային համակարգերով հետաքրքրված ընտանիքների և նրանց կողմից նախնական ներդրումի դիմաց ֆինանսավորել այդ համակարգերի տեղադրումը 0% տոկոսադրույքով։ Ընտանիքների կողմից կատարվող փոխհատուցումները թույլ կտան իրականացնել այլ տեղադրումներ, ինչպես նաև մասամբ ֆինանսավորել դասընթացների ծախսերը:
Ծրագրի պատասխանատուն իր թիմի հետ իրականացնում է ծրագրի տարբեր բաղադրիչները՝ զարգացնելով գործընկերային հարաբերություններ պետական և մասնավոր կառույցների հետ՝ մշտապես առաջնորդվելով նորարարությամբ։
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել ծրագրի ֆինանսական և վարչական կառավարում;
- Կառավարել ծրագրի թիմը;
- Իրականացնել ծրագրի առաջխաղացմանը և զարգացմանն ուղղված գործողություններ;
- Ստեղծել և պահպանել գործընկերային հարաբերություններ տեղական և եվրոպական գործընկերների հետ;
- Համագործակցություն ստեղծել պետական և մասնավոր հաստատությունների, կրթական հաստատությունների ու նախաձեռնությունների և ՀԿ-ների հետ;
- Կազմակերպել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսահայթայթման գործընթացը;
- Ստեղծել համագործակցություններ կրթական և մասնավոր ոլորտների միջև։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն; կրթությունը տեխնիկական ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Թիմի ղեկավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
- Թիմի մասնակցային կառավարման հմտություններ;
- Միջմշակութային միջավայրում աշխատելու հմտություններ;
- Արդյունավետ հաղորդակցության և տարբեր ոլորտներում (պետական, մասնավոր, ՀԿ) գործընկերային ցանցի ստեղծման և պահպանման ունակություն;
- Բարդ իրավիճակների և ժամանակի արդյունավետ կառավարում;
- Հայերեն, ֆրանսերեն (առնվազն B2) և անգլերեն (առնվազն B1) լեզուների իմացություն;
- Համակարգչային ծրագրերի և առցանց աշխատանքային գործիքների հմուտ օգտագործում:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը
hr@kasa.am էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Ծրագրի Պատասխանատու»):
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝
- Ինչո՞ւ եք ցանկանում ստանձնել այս պաշտոնը;
- Ներկայացրեք ձեր այն փորձն ու ունակությունները, որոնք կօգնեն ձեզ՝ ծրագրի հաջող և արդյունավետ իրականացման գործում:
Հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 584032 հեռախոսահամարին։ Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES
: 
Աշխատանքը ներառում է հաճախակի գործուղումներ Գյումրի՝ նաև գիշերակացով:
ABOUT COMPANY
: 
«ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ստեղծվել է 1997թ. շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի Հայաստանում ունեցած ելույթների արդյունքում։ Տեսնելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակը՝ երգչախումբը որոշում կայացրեց հիմնել «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միությունը, որը հետագայում Հայաստանում գրանցվեց որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ: «ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմանդրամն ավելի քան 24 տարի գործունեություն է ծավալել գրեթե բոլոր մարզերում՝ իրականացնելով ծրագրեր մարդասիրության, շինարարության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։ Մարդասիրական բնույթի տարբեր աշխատանքների հետ մեկտեղ (կրթաթոշակներ ուսանողներին, աջակցություն անապահով ընտանիքներին), հիմնադրամը մոտ 40 շինարարական նախագծեր է իրականացրել՝ հիվանդանոցներ, դպրոցներ, վերականգնողական կենտրոններ, համայնքային կենտրոններ և այլն: Աշխատելով բազմաշերտ շահառուների հետ՝ ի սկզբանե որդեգրվել է հետևյալ սկզբունքը և փիլիսոփայությունը՝ «Սովորեցնել ձուկ որսալ՝ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»։
Հիմնադրամն աջակցում է Հայաստանի կայուն զարգացմանը հետամուտ անձանց, որոնք ներգրավվում են երկրի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում՝ հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին: 40 աշխատակիցները Երևանում և Գյումրիում ամեն օր աշխատում են հարյուրավոր շահառուների և կամավորների հետ՝ անդադար կատարելագործելով մոտեցումներն ու մեթոդները, որպեսզի լավագույնս արձագանքեն նրանց փոփոխվող կարիքներին ու գործունեության ոլորտներում ի հայտ եկող նորանոր մարտահրավերներին։
Ներկայումս հիմնադրամը գործունեություն է ծավալում քաղաքացիական կրթության, երիտասարդների զբաղվածության, երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացման, այլընտրանքային զբոսաշրջության, մարդասիրության, միջմշակութային հաղորդակցության (ֆրանկոֆոնիայի զարգացում) ոլորտներում։