TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
ՀՀ-ում «Սոֆարմա» ԲԸ ներկայացուցչությունը փնտրում է մոտիվացված թեկնածու Բժշկական ներկայացուցչի թափուր հաստիքի համար:
RESPONSIBILITIES
: 
- Կատարել ամենօրյա այցեր բժշկական կենտրոններ և դեղատներ՝ ընկերության դեղամիջոցների մասին գիտական տեղեկատվություն հաղորդելու նպատակով;
- Պարբերաբար կատարել գործուղումներ դեպի մոտակա մարզեր;
- Կազմակերպել կոնֆերանսներ, կլոր սեղաններ, պրեզենտացիաներ;
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված այլ մարկետինգային միջոցառումների;
- Իրականացնել աշխատանքի պլանավորում և հաշվետվությունների հանձնում։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն բժշկական կամ դեղագործական կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես բժշկական ներկայացուցիչ;
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի սահուն իմացություն (գրել, կարդալ և խոսել);
- MS Office փաթեթի (Word, Excel, PowerPoint) գերազանց իմացություն;
- Գերազանց պրեզենտացիոն հմտություններ;
- Հաղորդակցման և միջանձնային շփումների հմտություններ;
- Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
APPLICATION PROCEDURES
: 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները լուսանկար պարունակող (պարտադիր պահանջ) ինքնակենսագրականը կարող են ուղարկել
armenia.sopharma@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Առանց լուսանկարի ինքնակենսագրականները չեն դիտարկվելու։
Խնդրում ենք թեմա դաշտում նշել «Բժշկական ներկայացուցիչ» և ինքնակենսագրական ֆայլն անվանել Ձեր անուն ազգանունով։ Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում բոլոր դիմորդներին և տեղեկացնում է, որ մինչև հայտարարության ժամկետի ավարտը հարմար թեկնածու ընտրելու դեպքում մյուս թեկնածությունները չեն դիտարկվի։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.