TERM
: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION
: 
«Գալոպեր» ՍՊ ընկերությունը փնտրում է հատուկ սարքավորումների ձեռքբերման մասնագետ, ով կկարողանա պատասխանատու լինել շուկայի ուսումնասիրման, վերլուծության, ինչպես նաև գործընկերների հետ բանակցությունների իրականացման համար:
RESPONSIBILITIES
: 
- Ուսումնասիրել պահանջվող տեխնիկայի արտաքին շուկան` իրականացնելով նոր գործընկերների որոնում;
-Համագործակցել ընկերության վաճառքի մենեջերների հետ;
- Իրականացնել շուկայական գների պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն, հարցումների կազմում և պատվերների ձևակերպում;
- Համեմատական վերլուծություն իրականացնել մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների;
- Վերահսկել և բանակցել մատակարարվող տեխնիկայի գների, ժամկետների և պայմանագրի այլ կետերի շուրջ;
- Պատրաստել ճանապարհատրանսպորտային փաստաթղթեր, կազմակերպել և վերահսկել բեռնափոխադրման գործընթացները;
- Մշակել պահանջվող ապրանքների տեխնիկական նկարագրերը, գնման պահանջներն ու առաջարկները` ներկայացնելով դրանք մատակարար ընկերություններին և հաճախորդներին;
- Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը պետական գնումների համար նախատեսված մրցույթներին;
- Կազմել և ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ;
- Համագործակցել ընկերության այլ բաժինների հետ;
- Կազմել գնառաջարկներ և ներկայացնել հաճախորդներին;
- Նպաստել Ընկերության ճանաչմանը` պահելով և զարգացնելով Ընկերության բարձր վարկանիշը;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից առաջադրված այլ` պաշտոնով ենթադրվող հանձնարարականներ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն; կրթությունը տեխնիկական կամ հարակից ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Աշխատանքային փորձ տվյալ բնագավառում;
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ արդյունավետ ներկայացնելու/ ներկայանալու և վստահորեն ներազդելու գործնական հաղորդակցման շրջանակներում;
- Բանակցելու հմտություններ;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց տիրապետում;
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում;
- Վերլուծելու, արդյունավետ հաղորդկցվելու ու խնդրային իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ;
- Կարողություն աշխատել ճնշման և խիստ ժամային սահմանափակման ներքո:
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր հետաքրքրված և որակավորմամբ համապատասխան անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը
career@autogroup.am հասցեով` վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Հատուկ Սարքավորումների Ձեռքբերման Մասնագետ»): Միայն պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.