JOB DESCRIPTION
: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է գիտելիքների և հմտությունների կառավարման ղեկավար:
RESPONSIBILITIES
: 
- Մշակել և ներդնել աշխատակիցների արդյունավետության կառավարման համակարգ համաձայն ընկերության պահանջների;
- Վերահսկել աշխատակիցների արդյունավետության գնահատման պրոցեսը և ապահովել աշխատակիցներին անհրաժեշտ աջակցություն՝ մասնագիտորեն զարգանալու համար;
- Ներդնել աշխատակիցների գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղված տարբեր մեթոդներ. օրինակ՝ ուսուցում աշխատավայրում, էլեկտրոնային ուսուցում, մենթորություն, ուսուցում կառավարման համակարգերի և վեբ կայքերի միջոցով;
- Գտնել կապ աշխատակիցների տարեկան արդյունավետության գնահատականների միջև և կազմակերպել զարգացման միջոցառումներ՝ ընկերության նպատակներին հասնելու համար;
- Օժանդակել ղեկավարներին` նպատակների և անհատական արդյուանվետության ցուցանիշների մշակման մեջ, որոնք պետք է լինեն (SMART) կոնկրետ, չափելի, հասանելի, պաշտոնին համապատասխան և նշված ժամանակահատվածում;
- Ինտեգրել աշխատանքի արդյունավետության կառավարումը տաղանդների զարգացման գորցընթացի հետ;
- Մշակել և ներդնել արդյունավետ ինտեգրման համակարգ նոր ընդունված ու պաշտոն ստացած աշխատակիցների համար;
- Վերլուծել և ներկայացնել ընկերության զարգացմանն ուղղված պահանջվող հմտությունները, պատրաստել զարգացման գործողությունների պլան և իրականացնել այն;
- Ստեղծել դասընթացների գնահատման էֆեկտիվ մեխանիզմ, վերահսկել, որ դասընթացներն արդյունավետ են և նպաստում են աշխատակցի ու բիզնեսի զարգացմանը;
- Իրականացնել տեխնիկական գիտելիքների տարեկան ատեստավորման միջոցառումներ;
- Կազմակերպել աշխատակիցների արդյունավետոթյան տարեկան ֆորումներ և բացահայտել ընկերության տաղանդներին;
- Մշակել և վերահսկել աշխատակիցների գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղված ծրագրերի բյուջեն և ապահովել բյուջեի էֆեկտիվ օգտագործումը;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություն աշխատակիցների զարգացմանն ուղված ծրագրերի իրագործման վերաբերյալ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Պլանավորման և կազմակերպման հմտություններ;
- Ռազմավարական մտածողություն;
- Առաջնորդության և կառավարման հմտություններ;
- Բիզնես հասկանալու կարողություն;
- Հարաբերություններ կառուցելու և բանակցություններ վարելու հմտություններ;
- Էֆեկտիվ հաղորդակցության հմտություններ;
- Փոփոխությունների կառավարման կարողություն;
- Արդյունքները վերլուծելու և իրավիճակը գնահատելու կարողություն;
- Ազդեցության հմտություններ;
- Դասավանդման հմտություններ;
- Հաշվետվություններ կազմելու գիտելիքներ;
- Հետաքրքրասիրություն և ձգտում շարունակ զարգանալու:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող իրենց ինքնակենսագրականն ուղարկել
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Գիտելիքների և հմտությունների կառավարման ղեկավար»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.