TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Վաս Գրուպ ՍՊ ընկերությունը փնտրում է թեկնածու Կոմերցիոն տնօրենի թափուր հաստիքի համար:
RESPONSIBILITIES
: 
- Ղեկավարել, արդյունավետ կազմակերպել մարքեթինգի և վաճառքի բաժնի աշխատանքները;
- Մշակել ռազմավարական նպատակներին հասնելու պլաններ, ընդլայնել գործող շուկան, զարգացնել ընկերության եկամտաբերությունը և դերը շուկայում, ապահովել ուժեղ մրցունակ դիրք;
- Համակարգել տարեկան վաճառքի, մարքեթինգային ծրագրերի և բյուջեի կանխատեսումները;
- Զարգացնել մոտիվացված կոմերցիոն թիմ՝ արագ արձագանքելու շուկայի իրավիճակին և զարգացմանը;
- Իրականացնել շուկայում ապրանքների վաճառքի ուսումնասիրություն;
- Խթանել առևտրի աճի բարձրացումն և բարելավումը; կազմակերպել ապրանքների ճիշտ և ժամանակին մատակարարումը;
- Հետևել իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին ստացմանը;
- Ձեռք բերել նոր գործընկերներ;
- Կազմակերպել կադրերի հավաքագրում, անհրաժեշտության դեպքում մասնակցել հարցազրույցներին:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նույն պաշտոնում, ցանկալի է սննդի ոլորտում;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Outlook Express, Internet); ցանկալի է 1C ծրագրի տիրապետում;
- Վարորդական իրավունքի առկայություն (B կարգ); անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն, ինչպես նաև աշխատակիցներին ղեկավարելու հմտություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական/ CV հայերեն կամ ռուսերեն լեզվով
job_vasgroup@vas.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Կոմերցիոն Տնօրեն»): Խնդրում ենք զերծ մնալ զանգերից:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.