JOB DESCRIPTION
: 
«ԲԴ Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ փնտրում է փորձառու և կրեատիվ մարքեթինգի մասնագետ։
RESPONSIBILITIES
: 
- Մասնակցել բրենդի զարգացման ռազմավարության իրականացմանը;
- Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ;
- Ուսումնասիրել և վերլուծել շուկայի մրցակիցների գնառաջարկները, պրոդուկտները և այլն՝ մարքեթինգային ռազմավարության զարգացման նպատակով;
- Բրենդի կողմից վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկների, արշավների մշակում և իրականացում;
- Բյուջեի պլանավորում՝ կոմերցիոն արշավների և առաջարկների իրականացման նպատակով;
- Մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին՝ վաճառքի բաժնի հետ համատեղ, ըստ հաճախորդների սեգմենտների, հիմնական ապրանքախմբերի;
- Պատրաստել համապատասխան հաշվետվություններ՝ շուկայական պայմանների և ապրանքային ծախսերի վերաբերյալ;
- Կատարել այլ պարտականություններ՝ կախված բրենդի զարգացման ռազմավարության հետ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում;
- Փորձ մարքեթինգի, վաճառքի, բիզնեսի զարգացման ոլորտներում;
- Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով;
- Նպատակասլացություն և ստեղծարարություն;
- Թիմում աշխատելու կարողություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել
hr@bdgroup.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Մարքեթինգի մասնագետ»)։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT COMPANY
: 
«ԲԴ Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ հիմնադրվել է 1993 թվականին: Ընկերությունը մասնագիտացած է տղամարդկանց և կանանց համար նախատեսված հագուստի վաճառքում: Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է Mango, Okaidi, Carter's, Parfois և Terranova նորաձեւության ֆրանչայզերը: Ներկայումս ունի և շահագործում է 22 խանութ Երևան քաղաքում։