TERM: 
Պայմանագրային
JOB DESCRIPTION: 
«Համայնքային ինտեգրացված տնային խնամքի և առողջ ծերացման» ծրագրի նպատակն է բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդների և հաշմանդամություն ունեցող անձանց առողջությունը, բարեկեցությունը և կյանքի որակը՝ ակտիվ ծերացման և լավ գործող ինտեգրված բժշկական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:
Ծրագրի ռազմավարության հիմքում այն գաղափարն է, որ ծերերը և հաշմանդամություն ունեցող անձիք ցանկանում են ունենալ արժանապատիվ կյանք և այնքան ինքնավարություն, որքան հնարավոր է՝ մնալով տանը հնարավորինս երկար, ստանալով խնամք և աջակցություն, որն ընդգրկում է նրանց հատուկ և անհատական կարիքները, լինելով ինտեգրված համայնքային կյանքում և հնարավորություն ունենալով գործի դնել իրենց ներուժը և հմտությունները, ինչպես նաև ազդել սեփական և համայնքային կյանքի վրա:
Ծրագրի ռազմավարությունը կիրականացվի մի քանի բաղադրիչների միջոցով.
1. բուժքույրերի, տնային օգնականների և կամավորների հետ միասին ինտեգրված տնային խնամքի տրամադրման կայուն համակարգի ձևավորում,
2. համայնքի մոբիլիզացում և ակտիվ ու առողջ ծերացման հայեցակարգի մշակում,
3. ՀԿԽԸ կազմակերպչական կարողությունների ուժեղացում, որը ակտիվ դեր կունենա «Համայնքային ինտեգրված տնային խնամքի համակարգի» զարգացման և Հայաստանում համայնքային աշխատանքների իրականացման գործում:
RESPONSIBILITIES: 
- Խնամվողի կարիքների նախնական եւ պարբերական գնահատում և առաջնահերթ խնդիրների սահմանում ավագ բուժքրոջ հետ համագործակցությամբ;
- Խնամվողի խնամքի ծրագրի կազմում;
- Բուժքույրական խնամքի և օգնության տրամադրում;
- Խնամքի արդյունքների գնահատում;
- Խնամքի փաստաթղթերի (զննումներ, գործունեություններ, արդյունքներ) հավաքագրում;
- Վերահսկում և աջակցություն ծրագրի անձնակազմին, ովքեր ներգրավված են
Համայնքային ինտեգրացված սոցիալական և տնային խնամքի ծառայությունների մեջ;
- Թարմացված տվյալների և տնային խնամքի կենտրոնների խնամառուների վերաբերյալ այլ տեղեկատվության հավաքագրում և ներկայացում ավագ բուժքրոջը;
- Մասնակցություն կրթական նյութերի ստեղծմանը, որոնք վերաբերում են առողջության և սոցիալական խնամքի խնդիրներին և այլ ընդհանուր նախաձեռնություններին տնային խնամքի կենտրոնի անձնակազմի հետ համատեղ;
- Մասնակցություն դասընթացներին, որոնք կազմակերպված են նախագծի շրջանակներում, և սեմինարներից/ հանդիպումներից ստացած գիտելիքների փոխանցում և այլն
- Աջակցություն խնամքի կարիք ունեցող շահառուների հայտնաբերման գործում:
REQUIRED QUALIFICATIONS: 
- 3 տարվա բուժքույրական կրթություն (բժշկական ուսումնարանում) և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է հանրային առողջության ոլորտում;
- Տնային խնամողների կառավարման և վերահսկման փորձ;
- Թիմային աշխատանքի փորձ/ հետաքրքրություն, գիտելիքների փոխանցում և ուսուցում;
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ;
- Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամելու հիմնական գիտելիքներ;
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր);
- Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
APPLICATION PROCEDURES: 
Թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը հայերեն և անգլերեն լեզուներով մինչև ս․թ․ մայիսի 2-ը ***********@********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա տողում նշելով «Բուժքույր»: Հարցազրույցին կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.