JOB DESCRIPTION
: 
Evocalab-ը երկամսյա ծրագիր է, որը ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում` աջակցելու երիտասարդներին գիտելիքի և փորձի ձեռքբերման հարցում: Evocalab 5-ը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հմուտ վարկային մասնագետ: Ծրագիրը մեկնարկում է դեկտեմբերի 20-ին:
Միացի'ր ծրագրին և ստացի'ր.
- Գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի և վարկավորման գործընթացների մասին;
- Աշխատանքային կարողություններ և հմտություններ;
- Պրակտիկայի հնարավորություն վարկային ստորաբաժանումներում և մասնաճյուղերում;
- Աշխատանքի հնարավորություն ամենաթվային Բանկում:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Սովորելու և հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն;
- Հաղորդակցման և հաճախորդների ներգրավման գերազանց հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Նախաձեռնողականություն;
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Հետագա մասնակցություն ծրագրին օրական առնվազն 3 ժամ:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝
cv@evocabank.am էլ. հասցեին ուղարկելով մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու են ցանկանում մասնակցել ծրագրին, լուսանկար և ինքնակենսագրական (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով՝ վերնագրում նշելով «Evocalab 5. Ապագա Վարկային Մասնագետ»:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT COMPANY
: 
Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝
www.evocabank.am :