JOB DESCRIPTION
: 
EvocaLab-ը երկամսյա ծրագիր է, որն ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում. այն է երիտասարդ սերնդի սատարումն ու խրախուսումը` պրակտիկ գիտելիքների, փորձի և աշխատանքային հմտությունների ձեռեքբերման հարցերում: Ծրագիրը կմեկնարկի 2020թ. մարտի 1-ին:
Եթե թեկնածուները.
- Ակտիվ են, ստեղծագործ և մոտիվացված,
- Ցանկանում են սկսել իրենց կարիերան ամենաթվային թիմում,
- Պատրաստ են ձեռք բերել գիտելիքներ և փորձ,
Ուրեմն EvocaLab 6-ը հենց իրենց համար է!
Միացի'ր ծրագրին և ստացի'ր.
- Աշխատանքի հնարավորություն Էվոկաբանկում;
- Գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին;
- Աշխատանքային կարողություններ և հմտություններ;
- Պրակտիկայի հնարավորություն Բանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում;
- Հնարավորություն ծանոթանալու Էվոկաբանկի ներքին մշակույթին, աշխատելաոճին, կորպորատիվ արժեքներին և պատմությանը:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Առնվազն չորրորդ կուրսի ուսանող;
- Բարձր առաջադիմություն;
- Սովորելու և հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն;
- Նախաձեռնողականություն;
- Վերլուծական ճկուն միտք;
- Թիմակիցների հետ շփման և համագործակցության հմտություն;
- Օտար լեզուների՝ ռուսերենի և անգլերենի իմացություն;
- Հետագա մասնակցություն ծրագրին օրական նվազագույնը 3 ժամ:
APPLICATION PROCEDURES
: 
Դիմելու համար
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին ուղարկիր մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու ես ցանկանում մասնակցել ծրագրին, և ինքնակենսագրական (CV) PDF ֆորմատով ու լուսանկարով` վերնագրում նշելով «EvocaLab 6»:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.