JOB DESCRIPTION: 
Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի թիմում կա գրասենյակի համակագողի ազատ հաստիք:
Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը փնտրում է պարտաճանաչ, պատասխանատվության բարձր զգացում եւ սթրեսային իրավիճակներում արագ եւ ճիշտ կողմնորոշվելու հմտություն ունեցող թիմակցի, ով կկազմակերպի գրասենյակի բնականոն գործունեությունը։
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել Հիմնադրամի փաստաթղթաշրջանառության գործընթացը;
- Իրականացնել գրասենյակային ծախսերի հաշվառում, նախահաշվի համաձայնեցում;
- Վարել գրասենյակի նամակագրությունը;
- Պահպանել գործընկեր կառույցների հետ կապը;
- Կազմակերպել ժողովներ և հանդիպումներ, հանձնարարականներն ու հանդիպումների մասին տեղեկատվությունը լրացնել համապատասխան հավելվածներում;
- Վարել Հիմնադրամի օրացույցը։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն;
- Հայերենի բանավոր եւ գրավոր՝ գերազանց, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ՝ Word, Excel, Power Point;
- Բանավոր-գրավոր գրագետ եւ հստակ խոսք;
- Գրասենյակային աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության զգացում:
APPLICATION PROCEDURES: 
Ազատ հաստիքին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- CV (ինքնակենսագրական)
- Բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ։
Ձեր ինքնակենսագրականն ու բարձրագույն կրթության մասին փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել ******@*******.** էլ. հասցեին՝ մինչեւ ս.թ. օգոստոսի 2-ը ներառյալ: Խնդրում ենք նամակը վերնագրել՝ Գրասենյակի Համակագող: Ընտրության նախնական փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի օգոստոսի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում:
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.