TERM
: 
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:00-19:00
JOB DESCRIPTION
: 
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետի թափուր հաստիքի մրցույթ:
RESPONSIBILITIES
: 
- Գրել, խմբագրել, սրբագրել և թարգմանել բազմազան թեմաներով տեքստային նյութեր, հոդվածներ կազմակերպության պաշտոնական կայքէջի համար, թարմացնել կայքէջի բովանդակությունը;
- Կառավարել կազմակերպության սոցիալական մեդիայի էջերը;
- Ստեղծել տարածելի բովանդակություն՝ համապատասխան համագործակցային կապեր հաստատելու և կազմակերպության առաքելությունը ծավալելու նպատակով;
- Պատրաստել մամլո հաղորդագրություններ, լրատվամիջոցների համար տեղեկատվություն, հայտարարություններ, ինչպես նաև պաստառների և ելույթների բովանդակություն;
- Համագործակցային կապեր հաստատել այլ կառույցների հետ, ինչպես նաև լրատվամիջոցների հետ՝ կազմակերպության նորությունները և այլ նախաձեռնությունները լուսաբանելու նպատակով;
- Իրականացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանումների և սոցիալական մեդիայի քննարկումների մշտադիտարկում;
- Հաստատել արտաքին կապեր, վարել հաղորդակցություն և բանակցություններ;
- Մասնակցել կազմակերպության միջոցառումների և նախաձեռնությունների մշակմանը և մեկնարկմանը, դրանց մասին տեղեկագրերի պատրաստմանը;
- Կառավարել ներքին հաղորդակցման առկա միջոցները (ամփոփագրեր, տեղեկագրեր, էլ. նամակներ, հուշագրեր, հայտարարություններ, և այլն);
- Համագործակցել թիմի հետ, աջակցել կազմակերպության` ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը;
- Ըստ կարիքի և սահմանված դեպքերում՝ մասնակցել և ներկայացնել կազմակերպության գործունեությունը տեղական և միջազգային հարթակներում;
- Հետևել և իրականացնել է ղեկավարի հանձնարարությունները, հետևել պարտականությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը;
- Մասնակցել աշխատակազմի և կազմակերպության այլ հանդիպումներին, կազմել և ներկայացնել հաշվետվությունների;
- Օգնել գրաֆիկ դիզայներին բովանդակության մասով;
- Իրականացնել կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող՝ պաշտոնի հետ կապված այլ աշխատանքներ։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բանասիրության, լրագրության կամ այլ հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մասնագիտական աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ;
- Թվային մեդիա գործիքների տիրապետում, տեղեկատվությունը գրավոր ձևով արդյունավետ ներկայացնելու կարողություն;
- Հայերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MC Office-ի իմացություն;
- Գենդերային զգայունություն, ԼԳԲՏԻՔ անձանց հետ աշխատելու փորձ, միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ;
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
- Աշխատանքի պլանավորման հմտություններ;
- Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։
APPLICATION PROCEDURES
: 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով
rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև 2024թ․-ի հուլիսի 1-ը՝ նամակի վերնագրում նշելով «Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ»:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.