JOB DESCRIPTION: 
Պահանջվում է հայոց լեզվի ուսուցիչ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող և ՀԿԽԸ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում փախստականներին, ապաստան հայցողներին և փախստականի նման կարգավիճակ ունեցող ֆրանսալեզու անձանց հայոց լեզվի ուսուցման համար։
RESPONSIBILITIES: 
- Ներկայացնել դասերը համապարփակ ձևով, օգտագործել տեսողական և ձայնային նյութեր;
- Նպաստել ինտերակտիվ ուսուցմանը, ցուցաբերել անհատական մոտեցում;
- Տրամադրել և դասավանդել կրթական բովանդակություն ունեցող նյութերով (առաջադրանքներ, նշումներ, աշխատանքներ և այլն);
- Գնահատել և հետևել ուսանողների առաջընթացին, պահել հետադարձ կապ;
- Դասասենյակում պահել մաքրություն, կարգ և կանոն։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն լեզվաբանության և/ կամ այլ նման բնագավառում;
- Հայոց լեզվի և ֆրանսերենի գերազանց իմացություն;
- Հայերենը որպես օտար լեզու դասավանդելու աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Դասավանդելու փորձը կդիտվի որպես առավելություն;
- Բազմամշակութային միջավայրում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն;
- Առցանց հարթակների միջոցով աշխատելու/ դասավանդելու ունակություն (MS Teams, Zoom և այլն);
- Միջանձնային հաղորդակցման հմտություններ;
- Թիմում աշխատելու ունակություն;
- MS Office-ի տիրապետում (MS Word, Excel և այլն)։
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) **********@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հայոց լեզվի ուսուցիչ ֆրանսախոս անձանց համար»):
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT COMPANY: 
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 102 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ - առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: