JOB DESCRIPTION
: 
.
Ծրագրի ընդհանուր նկարագիրը
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում (STRIVE)» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, նպատակ ունի բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրն աջակցում է ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների բարելավմանը, նպատակային ֆինանսական աջակցության տրամադրմանը, ոչ ֆորմալ խմբերի կողմից սոցիալական ինովացիոն ծրագրերի իրականացմանը, ՔՀԿ-ների միջև ցանցերի և համագործակցության ուժեղացմանը, կամավորության և երիտասարդների առաջնորդության զարգացմանը:
Ծրագրի նպատակներից է խթանել կամավորությունը՝ աջակցելով ՔՀԿ-ներին բարելավել կամավորների ներգրավման պրակտիկան։
RESPONSIBILITIES
: 
.
ա )ՀՀ մարզերում և Երևանում անցկացնել աշխատանքային հանդիպումներ կամավորական խմբերի, ՔՀԿ ներկայացուցիչների, կամավորների հետ աշխատանք իրականացնող կառույցների ներկայացուցիչներ հետ՝ գնահատելու կամավորության և քաղաքացիական ներգրավման ներկա իրավիճակը։
բ) Աշխատանքային հանդիպումների ընթացքում դուրս բերված արդյունքների և կատարած հետազոտությունների հիման վրա մշակել կամավորության և քաղաքացիական ներգրավման մասին գործնական ձեռնարկ, որը կիրառելի կլինի ՔՀԿ-ների և կամավորների համար և կտարածվի ազգային, մարզային և տեղական ցանցերով։ Ձեռնարկի բովանդակությունը կարող է ներառել հետևյալը (սակայն չսահմանափակվել դրանով)․
- Կամավորության և քաղաքացիական ներգրավման կարևորությունը և օգուտները, դրանց տեսակները,
- Կամավորների հավաքագրման առկա ցանցերը (առցանց և անցանց),
- Կամավորության առաքելության և նպատակների սահմանման, հմտությունների զարգացման ուղենիշեր,
- Կամավորների կառավարման և մոտիվացիոն մեխանիզմներ,
- Կամավոր աշխատանքի, դրա կատարման մոնիթորինգի և օգուտների գնահատման նվազագույն ստանդարտները,
- Ներառականության և զգայունության մոտեցումները, որոնք ապահովում են տարբեր ունակություններով կամավորների ներգրավումը,
- Կամավոր աշխատանքի վերաբերյալ ՀՀ օրենքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,
- Կամավոր աշխատանքին առնչվող պաշտպանության հիմնական մեխանիզմների, ինչպես նաև աշխատանքային հանդիպումների ընթացքում հատկորոշված այլ թեմաների վերաբերյալ ուղղորդումներ,
- Տարբեր ստուգաթերթեր և հստակ առաջարկներ կամավորների ներգրավման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ,
- Թեմային առնչվող փաստաթղթերի նմուշներ և օրինակներ,
- Կամավորների ներգրավման հաջողված պատմություններ/օրինակներ Հայաստանում։
գ) Կամավոր աշխատաժամանակի հաշվարկման հարթակների ուսումնասիրություն (եթե կան այդպիսիք), նման հարթակի ստեղծման անհրաժեշտության գնահատում։
դ) STRIVE ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում կազմակերպել աշխատանքային հանդիպումներ ՔՀԿ-ների հետ՝ աջակցելու վերջիններիս կողմից կամավորների հետ աշխատանքի ռազմավարության մշակմանը: Նախատեսվում է անցկացնել ընդհանուր թվով 12 երկօրյա հանդիպում՝ յուրաքանչյուր հանդիպմանը ներառելով 10-15 ՔՀԿ (25-30 մասնակից)։ Որպես արդյունք՝ ակնկալվում է, որ հանդիպումները կաջակցեն մասնակից ՔՀԿ-ներին մշակել կամավորների ներգրավման ռազմավարություն և վերջինիս իրականացմանն առնչվող ընթացակարգեր/մեխանիզմներ։
ե) Աշխատանքային հանդիպումներին մասնակցած ՔՀԿ-ների աջակցությամբ անցկացնել կամավորական աշխատանքի մասին տեղեկատվական հանդիպումներ՝ որպես հմտությունների զարգացման գործիք (ընդհանուր թվով՝ 22 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպմանը՝ 30 մասնակից՝ 16- 35 տարեկան)։
զ) Ձեռնարկի վերջնական փաթեթի ներկայացում (հայերեն լեզվով, էլեկտրոնային տարբերակով, որը կներառի նաև ուսուցանման համար ռուսերեն/անգլերեն հավելյալ նյութեր և հղումներ)։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
I Պայմանագրի կնքման օրվանից 10-րդ օր Նախնական հաշվետվություն՝ Ժամանակացույց, աշխատանքային պլան, շահառուների, գործընկերների ցանկ։
II Պայմանագրի կնքման օրվանից 2-րդ ամիս Հաշվետվություն իրականացված աշխատանքային հանդիպումների վերաբերյալ (ՀՀ մարզերում և Երևանում): Ձեռնարկի նախնական բովանդակության ներկայացում և քննարկում STRIVE-ի աշխատանքային թիմի հետ։
III Պայմանագրի կնքման օրվանից 3-րդ ամիս Մշակված ձեռնարկի ներկայացում: ՔՀԿ-ների հետ աշխատանքային հանդիպումների մասին հաշվետվության ներկայացում։
IV Պայմանագրի կնքման օրվանից 4-րդ ամիս Ձեռնարկի վերջնական փաթեթի հանձնում։ Տեղեկատվական հանդիպումների մասին հաշվետվություն։
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- Հետազոտություններ իրականացնելու և ձեռնարկներ մշակելու փորձ;
- Ոչ ֆորմալ կրթության ոլորտում աշխատանքային/ուսուցանման փորձ
- Միջազգային ծրագրերում աշխատելու փորձ;
- Աշխատանքային հանդիպումներ պլանավորելու, իրականացնելու փորձ;
- ՔՀԿ-ի, կամավոր աշխատանքի մասին տեղեկացվածություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն;
- Գրելու, վերլուծելու և հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Անհատական և թիմի կազմում աշխատելու կարողություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
APPLICATION PROCEDURES
: 
.
Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր:
- Ինքնակենսագրական (CV);
- Նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների օրինակների ներկայացում էլեկտրոնային տարբերակով, առկայության դեպքում` հղումներով;
- Նախատեսված աշխատանքի մշակման գործողությունների հակիրճ նկարագիր՝ ներառյալ բյուջե և ժամանակացույց;
- 1-2 երաշխավորների կոնտակտներ (ներառյալ նախորդ գործատուին):
Դիմումներն ուղարկել հետևյալ հասցեով՝
https://neareast.bamboohr.com/careers/383
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
ToR_Volunteering-Eng-June 14, 2024.docx - ToR