JOB DESCRIPTION
: 
«Զիգզագ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու ՄՌԿ ղեկավարի, ով ղեկավարելու, համակարգելու և վերահսկելու է ՄՌԿ բաժնի աշխատանքները, համակարգելու և կառավարելու է «Զիգզագ» ընկերության մարդկային կապիտալի արդյունավետ գործունեությունը, մշակելու է խրախուսման և գնահատման համակարգեր:
RESPONSIBILITIES
: 
- Մշակել և վերահսկել «Զիգզագ» ընկերության ՄՌԿ ընդհանուր ռազմավարություն, համակարգեր, մարտավարություն և ընթացակարգեր;
- Մշակել և ըստ անհրաժեշտության վերանայել աշխատանքային նկարագրերը;
- Մշակել, վերլուծել և թարմացնել աշխատակիցների կատարողականի գնահատման ծրագիրը;
- Աջակցել բիզնեսի կարիքներին՝ մարդկային կապիտալի ներգրավում, զարգացում, մոտիվացիայի բարձրացում;
- Մեկնաբանել և բացատրել մարդկային ռեսուրսների քաղաքականությունը, ընթացակարգերը, օրենքները, չափանիշները, կանոնակարգերը;
- Ժամանակ առ ժամանակ իրականացնել շուկայի ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկներ աշխատավարձային ֆոնդի, մոտիվացիոն ծրագրերի փոփոխության վերաբերյալ;
- Իրականացնել անձնակազմի հոսունության գնահատում, կադրային շարժի վիճակագրական տվյալների մշակում;
- Ապահովել յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ աշխատանքային պատմության վարում՝ աշխատանքի ընդունում, աշխատանքից ազատում, արձակուրդներ, աշխատավարձի փոփոխություններ, առաջխաղացում և այլն;
- Մասնակցել հարցազրույցներին, իրականացնել ընտրություն, վերահսկել նոր աշխատակցի ադապտացիոն գործընթացը;
- Համագործակցելով այլ բաժինների հետ մշակել կամ փոփոխել աշխատանքի ընդումնան երկրորդ կամ հետագա փուլերի համար նախատեսվող թեստերը;
- Վերահսկել և կառավարել կատարողականի գնահատման համակարգը;
- ՄՌԿ ավագ մասնագետի կողմից իրականացված հարցումների և գնահատումների հիման վրա անձնակազմի զարգացման համար անհրաժեշտ վերապատրաստումների պլանի կազմում ՄՌԿ ավագ մասնագետի կամ վերապատրաստում իրականացնող գործընկեր կազմակերպության հետ;
- Ամեն ամիս իրականացվող աշխատակիցների աշխատանքի որակի վերահսկման հարցումների ամփոփ տվյալների ստացում, գնահատում, համապատասխան բաժիններին իրազեկում առկա խնդիրների վերաբերյալ: Խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումների և վերջնաժամկետների սահմանում;
- Աշխատանքից ազատվել ցանկացող աշխատակիցների հետ ամփոփիչ զրույցների վարում;
- Աշխատանքային տաբելների վարում, բացակայությունների, ուշացումների արձանագրում: Հաճախակի կրկնվող ուշացումների, չհիմնավորված բացակայությունների վերաբերյալ համապատասխան բաժնի ղեկավարին իրազեկում, կանխարգելիչ միջոցառումների մշակում և իրականացում;
- Հաշվետվությունների, զեկույցների կազմում և ներկայացում ղեկավարությանը:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի կառավարման կամ սոցիալական գիտությունների և հոգեբանության ոլորտներում;
- Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ՝ 5 տարվա կառավարման;
- Ռազմավարական պլանավորման, ռեսուրսների բաշխման, մարդկային ռեսուրսների մոդելավորման կառավարման սկզբունքների իմացություն;
- Կադրերի հավաքագրման, ընտրության, վերապատրաստման, փոխհատուցման և նպաստների, աշխատանքային հարաբերությունների սկզբունքների և ընթացակարգերի իմացություն;
- Հայերեն,անգլերեն ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- MS Office փաթեթի իմացություն, ՀԾ ծրագրի իմացությունը ցանկալի է;
- Հաճախորդների սպասարկման ստանդարտների իմացություն;
- Առաջնորդության, բանակցություններ վարելու հմտություններ;
- Էմոցիաները կառավարելու կարողություն;
- Արդար դատելու, խնդիրը տարբեր կողմերից վերլուծելու ունակություն:
APPLICATION PROCEDURES
: 
Ինքնակենսագրական կարող եք ուղարկել
hr@zigzag.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Մարդկային Ռեսուրսների Կառավարման Բաժնի Ղեկավար»:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.